9 Comments

Թող գարունները գան ու չգնան…

Որ գարունները գան ու չգնան,

Որ հավերժանան զմրուխտ դրախտով,

Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,

Որ մարդը ցնծա հավերժի բախտով:

Գարունն իր առեղծվածային գույներով պատել էր քաղաքը: Օդը մանկան արցունքի պես պարզ էր ու ջինջ: Հեքիաթային հմայք էր իջել քաղաքի վրա: Մերթընդմերթ անձրևն էր հյուրընկալում քաղաքին` հիշեցնելով տախծի գոյությունը: Բոլորը տխրում էին ու հիշում անցյալի դառն ու ցավոտ, դեռ չապաքինված վերքերը: Նրանք խորհում էին ու զղջում…զղջում ոչ թե արածի, այլ չարածի համար: Սակայն քիչ անց արևն իր ջերմ ճառագայթները սփռում էր կրկին, ժպիտ նկարում մարդկանց դեմքերին, իսկ գարունը… Գարունը վրձինը ձեռքին իր երփնագույն ներկերով երջանկություն էր նկարում: Զորեղ քամին փորձում էր խանգարել, նեղացնել դեռ նոր ծաղկած ծառ ու ծաղկունքին, սակայն և իզուր… Գարնան դեմ պայքարելն ապարդյուն էր, նա ավելի զորեղ էր ու քաջ: Քամուն միայն հաջողվում էր խախտել քաղաքի վրա իջած քաղցր, խաղաղ լռությունը, որ ծնվել էր նոտաների միաձուլմամբ և կարծես հռչակավոր երաժշտի գլուխգործոց լիներ: Գարնանային անուրջները պատել էին մարդկանց մտազբաղ հոգիները ու ստիպում էին կրկին երազել ու հավատալ…հավատալ հրաշքին: Մարդկանց հոգիները լցվել էին կապույտով, մաքուր, անմեղ երազանքներով: Բոլորի դեմքին ուրախություն էր: Թող գարունները գան ու չգնան…

Հեղինակ` Մերի

About these ads

9 comments on “Թող գարունները գան ու չգնան…

  1. barevdzes knereq karoxeq mek caxkov garun chi ga ayd vernagrov sharadrutyun grel poqrik shata petq vax@ petqa

  2. BAREV DZEZ KAROX EQ GARNAN MASIN SHARADRUTYYUN GREL AYNPES VOR NRANC MEJ MAKDIRNER SHAT LINEN

    • Լուսինե ջան բացի այս մեկից ևս 2 Գարնան մասին շարադրություն կա բլոգում, գուցե նայեք ու փորձեք դուք գրել?

  3. Meri jan krtadrakan@ chist a?????stugvacha

  4. anglere n sharadrutyunner grum eq?

  5. angleren er petq. mersi)))

  6. SHAT LAVN ERRRRRRRR

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 48 other followers

%d bloggers like this: