6 Comments

«Աշխարհն առանց ինտերնետի»

Ինտերնետը տեղեկատվությունների ընդհանուր համացանց է, որից օգտվում են աշխարհի տարբեր սեռի և տարիքի միլիոնավոր մարդիկ` համակարգիչներով, հեռախոսներով և այլ սարքերով: Ինտերնետը դարձել է անբաժանելի կենսական պահանջ և անփոխարինելի «գործիք» :  Ինտերնետից չօգտվել ժամանակակիցների համար նշանակում է մեծ զոհաբերություն կատարել: Սակայն կարծում եմ երկար ժամանակ օգտվելու դեպքում սահմանափակվում է օգտվողի աշխարհընկալումը և հանգեցնում իրական կյանքի արժեքների անկման: Այժմ համացանցի շնորհիվ սահմանափակվել է մարդկային իրական ու մտերմիկ շփումը, հիմա մենք ուղղակի նկար ենք մեր վիրտուալ ընկերոջ ընկերների ցուցակում` մինչդեռ իրական կյանքում շփվելով մենք իրար ենք փոխանցում իրական զգացողություններ` սեր, ջերմություն… Սոցիալական ցանցերից ժամեր շարունակ օգտվելուց մարդկանց մոտ առաջանում են սթրեսներ, դեպրեսիաներ: Եվ իհարկե որոշակի մարդկանց նման ծնվել, մեծանալ, ապրել ու մահանալ համացանցում`  միայն կյանքը իզուր վատնելու տարբերակ է:

Մինչդեռ համացանցից դուրս կա մեկ ուրիշ աշխարհ, որը այնքան հրաշքներ ունի ու չբացահայտված գաղտնիքներ:  Համացանցի դիմաց նստելու փոխարեն այնքան օգտակար գործ կարելի է անել`ծառատունկ կազմակերպել, բոլորով մաքրել աղտոտված տարածքները ու չաղտոտել: Կարող ենք ինքներս մեզ օգուտ տալ  ուղղակի զբոսնելով բնության գրկում, կամ գիրք կարդալ իսկական գրքից, այլ ոչ վիրտուալ, մտնել գրքի աշխարհը, ստանալ գիտակցական վեհություն: Եվ վերջապես աշխարհը մեզ է սպասում, որպեսզի մենք կրթվենք, գնանք, տեսնենք, բացահայտենք այն:

Համացանցից դուրս կարելի է իրական կյանքում  ուսումնասիրել մշակույթը` հաճախակի գնալ թատրոն, համերգների, այցելել տարբեր ցուցահանդեսներ ու պատկերասրահներ և ծանոթանալ ներկայիս մշակույթի ներկայացուցիչների հետ:

Ի վերջո աշխարհն առանց համացանցի անհնար է պատկերացնել, բայց չպետք է մոռանալ ինտերնետից դուրս գտնվող մեկ այլ կյանքի մասին…

6 comments on “«Աշխարհն առանց ինտերնետի»

  1. լավն էր

  2. verj2 lavn er

  3. shaat shaat lavner

  4. Գողանում եմ :Ճ

Leave a comment