Leave a comment

Րաֆֆի «Սամվել» Փառանձեմի բնութագիրը

   «Սամվելը» Րաֆֆու պատմական վեպերից է:  «Սամվելը» լույս է  տեսել 1886թ. Թիֆլիսի  «Մշակ»  ամսագրում:  «Սամվել»  վեպը հայկական գրականության լավագույն կոթողնեիրց մեկն է:  Վեպում նկարագրվում է IV  դարի ծանր իրադարձությունները` Արշակ թագավորի գերեվարումը և Հայաստանի անպաշտպան իրավիճակը:  Այս ընթացքում քանի որ բացակայում էին երկրի գլխավոր տղամարդիկ շատ կարևոր էր կանանց դերը: Եվ այդպիսի վեհ և հայրենասեր կանանցից էր Արշակի կինը` Փառանձեմը:  Փառանձեմը Սյունյաց աշխարհի դիցուհին էր, որի մեջ մարմնավորված էր հայ կնոջ հայրենասիրությունը, վեհությունը, հզորությունը և դրա հետ մեկտեղ գեղեցկությունն ու նրբությունը: Շատ գեղեցիկ էր Փառանձեմը. «գլխին կրում էր փոքրիկ գոհարազարդ թագ, որ բոլորակ պսակի նման հավաքել էր նրա սև գանգուրները, որոնք սփռված էին գունաթափ այտերի վրա: Սպիտակ շղարշը իր թափանցիկ ծալքերով սքողում էր վեհափառ գլխի այդ սիրուն զարդը: Ոսկյա գինդերը ծածկված էին գանգուրների սև ալիքների ներքո: Մի մարգարտաշար շղթա միացնում էր գինդերի ծայրերը և իջնում մինչև կուրծքը: Պարանոցին կրում էր գոհարազարդ մանյակ: Բազուկները զարդարված էին ոսկյա ապարանջաններով: Նա Հագել էր ծիրան պարեգուր, որ երկար և մեղմ ալիքներով իջնում էր մինչև ոտները»:

Ահա այսպիսին էր Փառանձեմի կերպարը «Սամվել» պատմական վեպում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: