3 Comments

Մեր լեզուն մեր զենքն է

Լեզուն ամեն մի ժոզովրդի ազգային գոյության ու էության  ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:      Հ. Թումանյան.

Լեզուն մեր պատմությունն է, մեր լեզվամտածելակերպի մեջ խտացված է մեր ողջ պատմությունը: Մեր նախնիները մեզ և աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել: Բայց մենք պիտի հասկանանք  և հասկանալով չմոռանանք երբեք, որ  մեր ժառանգության մեծագույն գանձըմեր լեզուն է: Գալով անհիշելի ժամանակներից, անցնելով բազում դարերի միջով, շփվելով բազում ազգերի լեզուներին` հայոց լեզուն  մի յուրատեսակ հանրագիտարան է անհիշելի ժամանակների, բազում դարերի ու բազմաթիվ այլ ազգերի: Այսպես դատելով մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլև աշխարհին, նա միայն մեր սրբությունը չէ, այլև մասունքը ամբողջ մարդկության: Այդ լեզվի խնամքը, նրա անաղարտությունն ու պաշտպանությունը դրված է մեզ վրա: Եվ մնում է, որ կատարենք այս նվիրական գործը: Հիշենք թե ինչ դժվարությամբ է ստեղծվել մեր գիրը: Հայաստանը պիտի բզկտվեր ու դառնար ամեն տեսակ հրոսակի ոտքի կոխան: Ազգային դիմագիծը պահելու և իրգոյությունը հարատև դարձնելու ամենահուսալի զենքը մայրենի լեզուն էր, իսկ մայրենի լեզուն հավերժական դարձնելու միակ միջոցը` ազգային գիրը:

Հայոց այբուբենը հոգևոր ավիշ է, որով ներարկվել են հայերը: Հազարագանձ հայերենով են գրվել մարդկային մտքի փառահեղ շատ կոթողներ, այդ թվում Մովսես Խորենացու <<Հայոց պատմություն>> հանճարեղ երկը: Մնում է միայն պահպանել մեր լեզուն և չթողնել որ այն կործանվի:

 

3 comments on “Մեր լեզուն մեր զենքն է

  1. chisht e mer lezun mer zenq e menq menak lezvov karox enq lav zgal mez , vor lezvov pashtpanvecinq

  2. Ez sirum em im hayeren@ ☺☺☺😊😊😊😗😙😘😚

  3. shat lavner shat…..esel es temayov sharadrucyun ei gruuummm shat mez ognecir Shnorhakalucyun

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: