7 Comments

Րաֆֆի «Սամվել» -Սամվելի բնութագիրը

Րաֆֆու «Սամվել»  պատմական վեպը հայկական գրականության լավագույն կոթողներից մեկն է: Վեպը գրվել է հայկական դպրոցների փակման առիթով: Րաֆֆին իր ժամանակաշրջանը համեմատում է IV  դարի  իրադարձությունների հետ, որի ժամանակ ևս Հայաստանում տիրում էր համատարած անգրագիտություն:

Րաֆֆու «Սամվել»  պատմական վեպի գլխավոր հերոսը Սամվելն է, որի մեջ Րաֆֆին մարմնավորել է իսկական հայ տղամարդու հատկանիշները. «Մամիկոնյան տոհմից ոմն Սամվել սատակյաց ըզ հայր յուր, ըզ քույր շափվո պարսից թագավորին»: Սամվելի սենյակից երևում է, որ նա որսորդություն է սիրում` սենյակի անկյունում դրված էին  զանազան ծանր և թեթև նիզակներ, տեգեր, գեղարդներ, ջիդաներ, աշտեներ:

Վեպի «Ինքակոչները» գլխում շատ հայրենասիրական և ոգեշնչող է Սամվելի ելույթը, որտեղ Սամվելը բացատրում է թո ով են իրենք. «Մենք ամենինչ ենք», այսպես է կարճ բնորոշում իրենց Սամվելը:

Սամվելը քայլելով այն վայրերով, որտեղ պարսից զորքերը ավերածություններ էին կատարել, նրա հայրենասեր և զգայուն սիրտը խոցվում է:  Սամվելը «Արաքսի որոգայթներ» գլխում հանդիպում է իր հորը: Հայրը հպարտանում էր որդու արտաքին տեսքով, սակայն մինչ այդ արդեն Սամվելի կողմից կատարվեց հայրասպանություն: Հեղինակը գովաբանում է Սամվելի այդ արարքը, որը հանուն հայրենիքի էր: Սամվելը հորը սպանելուց հետո սպանում է նաև մորը` հրապարակավ ասելով. «Այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանի նաև ուրացող մորը»:
Վեպը իր ընթերցողին հատկապես սովորեցնում է լինել հայրենասեր, հավատարիմ իր ազգին ու կրոնին:

7 comments on “Րաֆֆի «Սամվել» -Սամվելի բնութագիրը

  1. Հարգելի Աննա Խաչատրյան, վաղուց եմ կարդում ձեր հղումները: Իհարկե, ձեր վերլուծություններում կան հետաքրքիր հատվածներ, և դրա համար ես շնորհակալ եմ, որովհետև այս վերլուծություններն իսկապես օգնում են որոշ աշակերտների: Սակայն, կներեք, բայց պետք է ասեմ, որ այս վերլուծությւնների մեջ նկատվում է մտքի <>:
    Պարզաբանեմ ասածս՝ որպես օրինակ վերցնելով հենց Սամվելի բնութագիրը: Տեքստի որոշ հատվածներում բացակայում է նախադասությունների միջև եղած տրամաբանական կապը: Բացի այդ, չնայած նրան, որ մեջբերումներն արված են տարբեր պարբերություններում, այնուամենայնիվ միտքն անավարտ է, թե առանձին հատվածներում, թե ամբողջական տեքստում: Եվ ևս մի թերություն. նկատել եմ նաև քերականական սխալներ՝ <>:
    Բայց այնուամենայնիվ դա չի խանգարում կարդալ և օգտվել Ձեր վերլուծությունները: Հուսով եմ, որ ուշադրություն կդարձնեք սխալներին և ընթերցողին կներկայացնեք առավել <> գրվածքներ:
    Շնորհակալություն ուշադրության համար:

    • Հարգելի Annet Penber շնորհակալ եմ նկատողությունների համար, ես ինքս դեռ աշակերտ եմ, և շատ շատ բան ունեմ սովորելու, սակայն բլոգի իմաստ կայանում է այսպես ասած “միտք տալու մեջ”, այսինքն օգտվելով մարդիկ իրենցը պետք է գրեն..
      ամեն դեպքում շնորհակալ եմ, կփորձեմ ուշադիր լինել

  2. շնորհակալ եմ

  3. Ընդանրացնեմ վերևում հնչաց կարծիքը։ Ընդհանուր լավ է, բայց չկա ստիզբ, միջնամաս և ավարտ։ Կետադրության հարցում համամիտ չեմ. Լավ էր ամեն բամ՝ միայն իմ ասածի վրա ուշադրություն դարձրեք։ Շնորհակալ եմ։

  4. Equcel 2 chstacanq

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: