1 Comment

Րաֆֆի «Սամվել» -Աշխենի բնութագիրը

Րաֆֆու «Սամվել»  պատմական վեպը հայկական գրականության լավագույն կոթողներից մեկն է: Վեպը գրվել է հայկական դպրոցների փակման առիթով: Րաֆֆին իր ժամանակաշրջանը համեմատում է IV  դարի  իրադարձությունների հետ, որի ժամանակ ևս Հայաստանում տիրում էր համատարած անգրագիտություն:

Րաֆֆու «Սամվել»  պատմական վեպի գլխավոր հերոսը Սամվելն է, որի մեջ Րաֆֆին մարմնավորել է իսկական հայ տղամարդու հատկանիշները: Ռշտունյաց մեծափառ օրիորդը՝ Աշխենը, Սամվելի սիրելին էր, նրա ուրախությունն ու կյանքը: Ռշտունյաց օրիորդի ոսկեգույն գիսակները նրա գեղեցկության գլխավոր հարստությունն էին, որ մեղմ գանգուրներով ծածկում էին նրա սիրուն թիկունքները: Սա մի Հայրենասեր օրիորդ էր, և դա է ապացուցում Արտասուքի աղբյուրի մոտ նրա զրույցը Սամվելի հետ. «Դու ինձ արժան չես լինի, Սամվել, եթե քո արյունը չխառնես այն անբավ արյան հետ, որ պիտի թափվին մեր աշխարհի ազատության համար: Եվ ոչ ես արժան կլինեմ քեզ, եթե նույնը չանեմ»:

Եվ Աշխենի հայրենանվիրությունը անվարձահատույց չմնաց: Հաղթական տոնախմբության ժամանակ Փառանձեմ թագուհին դիմում է Աշխենին այսպիսի խոսքերով. «Անցել է խաղաղության ժամանակը, եկել է արյան և կոտորածի տագնապը: Եվ դու՜, քո գովելի օրինակով, մի գեղեցիկ դաս տվեցիր քո իշխանազուն քույրերին, թե երբ հայրենիքը վտանգի մեջ է, կնոջ քնքուշ մատներն ևս, ասեղի փոխարեն պետք է նիզակ բանեցնեն, իսկ թելի փոխարեն, պետք է ձգեն աղեղի ամրապինդ լարը: Դու կատարեցիր այդ հրաշալի կերպով: Եվ ես սիրելի Աշխեն, ահա այդ արժանավոր կամարով գոտևորում եմ քո արիական մեջքը…»:

Աշխենը իսկական հայ կնոջ եկրպար է՝ նուրբ, գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ հայրնեասեր, հայրենանվեր, ուժեղ և զորեղ:

One comment on “Րաֆֆի «Սամվել» -Աշխենի բնութագիրը

  1. Apres Shat Anna Ja Shat Ognecir😉

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: