Leave a comment

Ակսել Բակունց – Ալպիական Մանուշակ

Ակսել Բակունցը հանդես է եկել XX դարի 20-ական թթ.: Հայ գրականության մեջ նրա ինքնատիպությունն այն է, որ նա իր ստեղծագործությունները պատկերեց այպիսի նրբությամբ և քնքնշությամբ, որ Ավ. Իսահակյանն ասել է. <<Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասյան շնչով և փայլատակում են Սարյանական կտավների գույներով, դա Ակսել Բակունցն է>>:

<<Ալպիական մանուշակ>> պատմվածքը Ակսել Բակունցի առաջին գործերից մեկն է: <<Ալպիական մանուշակը>> Ակսել Բակունցը գրել է 1925-27 թթ: Այնտեղ արտահայտվել են նրա արձակի էական հատկանիշները՝ ուրույն աշխարհազգացումը, բարոյական ու գեղագիտական ըմբռնումների ինքնատիպությունը, նրա արվեստի փիլիսոփայությունը, անմնացորդ սերը հայրենիքի և մարդու հանդեպ:

Պատմվածքում նկարագրվում է լեռնային Հայաստանի պատկերը՝ ավերակ բերդերով, ալպիական ծաղիկների գեղեցկությամբ, գյուղական կենցաղին բնորոշ տեսարաններով: Պատմվածքը սովորական իմաստով սյուժե չունի, բայվ նրա գաղափարը շատ խորն է:

Պատմվածքը դիտել ու գնահատել են տարբեր տեսանկյուններից: Համարել են <<Նոր գյուղի ու կենցաղի պատկեր ու հին մնացուկների քննադատություն>>: Բայց դա ճիշտ չէ: Բակունցի նման բծախնդիր արվեստագետը, որ սիրում է քչով շատ բան ասել, խտացնել իր մտքերը, պատմվածքում յուրատեսակ ձևով կրկնում է հետևյալ ռեֆրենը. <<ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր  բզեզին մանուշակը ճոճք էր թվում էր, աշխարհը ծիրանագույն բուրաստան>>:

Գյուղ են գալիս հնագետը, նկարիչը և նրանց հետ է նաև ուղեկցորդը: Նրանք էլ հենց պատմվածքի հերոսներն են: <<Ալպիական մանուշակում>> պատկերվում է իրականության և արվեստագետների հանդիպումը: Նկարիչը զգայուն խառնվածքով մարդ է: Նա Կաքավաբերդ է եկել որպեսզի նկարի բնության գեղեցկությունը: Նրա մեջ արթնանում են  գեղեցիկ հուշեր, որպես մեկ այլ կնոջ լրացում: Նկարիչը կնոջ այդ գեղեցկության մեջ չի նկատում, որ նա հոգսեր ունի, ընկճված է: Կաքավաբերդից նկարիչը տանում է իր հետ գեղեցիկ տպավորություն ու մի նոր կտավ: Իր հոգեբանությամբ և մոտեցումով նա հարազատ է պատմվածքի սկզբին և վերջնամասի ռեֆրեններով խորհրդամշվող գեղեցիկի այն ընկալմանը, ըստ որ <<բուրմունքից արբեցած բզեզին>> մանուշակը ճոճք էր թվում էր, աշխարհը ծիրանագույն բուրաստան:

<<Բուրմունքից արբեցած բզեզի>> մյուս տարբերակը հնագետն է: Եթե նկարչի համար անցյալը առնչվում է այսօրին, ապա հնագետի համար գոյություն ունի միայն անցյալի գեղեցիկը: Սա ևս փնտրում է գեղեցիկը, սակայն անցած գնացած գեղեցիկը: Նա կոխոտում է նուրբ ու քնքուշ ալպիական մանուշակները՝ չտեսնելով նրանց քնքշությունը: Հնագետը չոր, միայն իր մասնագիտությամբ հետաքրքրվող մարդ է: Նկարիչը և հնագետը պատմվածքում կերպարներ են փոխաբերական իմաստով: Ակսել Բակունցը նկարչի և հնագետի կերպարներով ցանկացել է  բնութագրել այն արվեստագետներին, որոնք աշխարհին նայում են բզեզի աչքերով: Չեն տեսնում իրականությունը: Նրանք եկան, տեսան միայն հաճելին, կյանքի մի եզրը և գնացին, իսկ մյուս եզրը կյանքի բուն խորքը վրիպեց նրաց ուշադրությունից: Կյանքն ու գրականությունը նման արվեստագետների համար ժամանց է միայն, անկիրք հիացմունքի ու արբեցման առարկա:

Դեռ շատ բան պիտի փոխվի, որպեսզի մեր աշխարհը դառնա հոտավետ բուրաստան և այնտեղ անարգել աճի ալպիական մանուշակը, եզրակացնում է Բակունցը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: