Leave a comment

Երբ “լույսը” ձեռքերումդ է

Քայլում էի գիշերով ու մտածում. “Ինչ էի անելու առանց լապտերիկի? Ինչ լավ գյուտ է, տեսնես ով է հեղինակը? Կարող է Էդիսոնն է? Միևնույնն է, ով էլ լինի շատ լավ բան է մտածել”

Բայց պարզվեց, որ գրպանի լապտերիկը շատ խառը պատմություն է  ունեցել:

Այսպիսի կարևոր իրի հայտնագործությունը կապված է Ջոշուա Լայոնել Կոուենի անվան հետ: Իր կյանքի ընթացքում Կոուենը հասցրել է շատ գյուտեր ստեղծել: Նա առանձնահատուկ վերաբերմունք ուներ գնացքների հանդեպ:

Կոուենը հռչակ ձեռք բերեց ֆոտոխցիկի համար վառվող ապահովիչ (запал) ստեղծելով: Նա ենթադրում էր, որ լուսանկարիչները պետք է հիացմունքով ընդունեին իր այդ գյուտը, բայց այդպես չեղավ: Բայց որոշ ժամանակ անց գյուտով հետաքրքրվեցին Ամերիկայի բարձրաստիճան զինվորականները: 1898թ զինվորականները գնեցին Կոուենից մեծ քանակությամբ այդպիսի ապահովիչներ ու նրան հայտնի դարձրեցին:

Կոուենը որոշեց կանգ չառնել հաջողության վրա ու ստեղծեց սարք` սենյակային բույսերի լուսավորման համար: Այն բաղկացած էր մարտկոցից, մետաղական խողովակից և էլեկտրական լամպից: Միանում էր կոճակի սեղմմամբ: Բայց ինչպես նախորդ դեպքում ոչ ոք չհետաքրքրվեց այդ գյուտով:

Կոուենի համար աշխատողների թվում էր ռուս Կոնրադ Հյուբերթը: Նա միանգամից հասկացավ, որ գյուտը կարող է մեծ հաջողություն ունենալ և համոզեց Կոուենին վաճառել գյուտի հեղինակային իրավունքները:

1898 թ. Հյուբերթը հիմնադրեց American Electrical Novelty and Manufacturing Company (AENMC) ընկերությունը և դրանից մեկ տարի հետո արտոնագրեց “ձեռքի էլեկտրական լապտեր” գյուտը: Դա ստվարաթղթե գլանակ էր, որի ներսում գտնվում էին մարտկոցները, իսկ ծայրին փողային ռեֆլեկտորով (латунный рефлектор) շրջապատված էլեկտրական լամպ էր: 1899 թ. ձեռքի լապտերիկի առաջին գովազդը լույս տեսավ: Այնտեղ պատկերված էր հենց լապտերիկը, ինչպես նաև Երկիր մոլորակը և Աստվածաշնչյան “Եղիցի լույս” արտահայտությունը: Իսկ գյուտի նշանաբանը դարձավ “Ever Ready!” (Միշտ պատրաստ) արտահայտությունը:

Հյուբերթի ընկերությունը շատ երկար ճանապարհ անցավ` միավորվելով այլ ձեռնակությունների հետ և 2000թ.-ից սկսեց կոչվել Energizer Holdings. Իսկ մեզ բոլորիս հայտնի ու շատ գովազդվող Energizer մարտկոցները Կոուենի և Հյուբերթի գյուտերի ժառանգներն են:

P.S. Ջոշուա Կոուենը հիասթափվելով լուսավորող սարքերից իր մտավոր պոտենցիայը ուղղեց դեպի գնացքներ և 1900-ին կառուցեց առաջին աշխատող էլեկտրագնացքը, անվանելով այն Electric Express: Գիտության այս հրաշքը գեղեցկացնում էր խանութների ցուցափեղկերը ու գրավում այցելուներին: Դրանից հետո Կոուենը զբաղվեց նմանատիպ խաղալիքների սերիական արտադրությամբ և ձեռք բերեց համ փառք, համ էլ հարստություն:

Հեղինակ՝ Լուսինե Բարսեղյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: