Leave a comment

Դերենիկ Դեմիրճյան – Վարդան Մամիկոնյանի կերպարը

Դերենիկ Դեմիրճյանը հանդես է եկել 19-րդ դարի վերջին: Նա ռեալիստ է, հոգեբանական անալիզի մեծ վարպետ, փիլիսոփա, ունի ինքնատիպ ոճ, պատմաբան է, գիտնական և հրապարակախոս: Ավ. Իսահակյանը ասել է. «Նա հոգեբանական անալիզի վարպետ է, ունի դիտող սուր աչք, թափանցող միտք, օժտված է հումորով, նրա լեզուն յուրահատուկ է՝ անհատական ոճով, որ գեղեցիկ է ինքնին՝ հարուստ ինքնուրույն պատկերներով, անսպասելի մետաֆորներով, թևավոր դարձվածքներով: Այս բոլորը որոշ չափով նոր գեղեցկություն են բերում գրականության ոճի մեջ»: Դերենիկ Դեմիրճյանը գրել է բանաստեղծություններ, նախահեղափոխական և հեղափոխական ժամանակաշրջանի պատմվածքներ, պատմական գործեր և վիպակներ: Նրա պատմական գործերն են «Լենսկ Թեմուրը», «Գիրք ծաղկանցը», «Երկիր հայրենին», «Վարդանանքը» և «Մեսրոպ Մաշտոց» անավարտ պատմավեպը: Դերենիկ Դեմիրճյանը «Վարդանանք» պատմավեպը գրել է 1944թ.-ին: Նա ասել է. «Վարդանանք» պատմավեպը ես գրեցի հայրենասիրական պատերազմի ժամանակ, երբ վճռվում էր մեր հայրենիքի լինել-չլինելու ճակատագրական խնդիրը: Ես զգացի որ «Վարդանանքի» պահանջը գրի մեջ է: Ես հիշեցի 5-րդ դարը, երբ հայ ժողովուրդը կյանքի ու մահի կռիվ էր մղում պարսից բռնակալության դեմ ու քանի որ ժողովուրդը դուրս էր եկել հայրենասիրական պատերազմի՝ ես կամեցա հիշեցնել նրան, որ նա հնում շատ է ունեցել հայրենիքի պաշտպանության պատերազմներ, որոնց մեջ ամենամեծը Վարդանանց պատերազմն էր»: Պատմավեպը գրելիս Դերենիկ Դեմիրճյանը օգտվել է Եղիշեյի  «Վարդանի ու հայոց պատերազմի մասին» գրքից և Ղազար փարպեցու  «Պատմություն երկրորդ դրվագից»:

«Վարդանանք»-ում գլխավոր կերպարը Վարդան Մոմիկոնյանն է: Դերենիկ Դեմիրճյանը ընդգծելով Վարդան Մամիկոնյանի կերպարը ՝ մի կողմ է դրել քրիստոնեական նահատակի ավանդական ու հնացած պատկերացումը և բացահայտել  զորականի, քաղաքական գործչի և մարդու  կենդանի խառնվածքը: Սիրով ու գեղագիտական մեծ տաղանդով է բնութագրել Դերենիկ Դեմիրճյանը Վարդան Մամիկոնյանին, նրա միջոցով ընթերցողին հաղորդել իր իդեալները, զգացմունքները ու գաղափարները: Հայոց երկրի սպարապետը, որին ապստամբության ուխտի մասնակիցները իրենց ղեկավար են ընտրում, հանդիսանում է քաջության, արիության, հայրենասիրության մի փայլուն օրինակ: Վարդանը իր անձնավորությամբ հենց կենդանի հայրենասիրություն է, հայրենիքի պաշտպանության համար  մարտնչողների խրախույս: Շատ հայրենասեր հերոսներ է տվել հայոց պատմությունը հնագույն ժամանակներից սկսած, բայց Վարդանը մնում է իբրև անցյալի հայ հայրենասեր, հերոսների փայլուն ամենապայծառ հերոսներից մեկը: Վարդան Մամիկոնյանը խորապես համոզված իր գլխավորած ապստամբության իրավացիության մեջ ի մահ կռվի է ելնում իբրև հերոս և այպես էլ ընկնում հերոսի մահով, անմահության փառքով պսակելով իր անունը: Նա անսահմանորեն սիրում է իր երկիրն ու ժողովրդին և երազում է ազատ օտարի լծից, ինքնուրույն ու ինքնիշխան խաղաղ կյանք վայելելիս: Նա կռվում է ոչ թե անհաղթ զորավարի փառք ձեռք բերելու, այլ հայրենիքը օտարի լծից ու կեղեքումներից ազատ տեսնելու համար:

Հասակավոր, ջլուտ, բարձրահասակ այդ անձնավորությունը խիզախ զորավար է, դիվանագետ և ժողովրդասեր: Վարդան Մամիկոնյանը խոհեմ ու կշռադատող դիվանագետ է: Նրա դիվանագիտական հմտությունը երևում է մանավանդ այն ժամանակ, երբ հակառակ ուրիշ նախարարների առաջարկում է գնալ Տիզբոն՝ ժամանակ շահելու և ապստամբությունը նախապատրաստելու համար: Ժողովրդասեր այդ մարդը մեծ հավատով է լցված  շինականի նկատմամբ. «Բայց ռամիկը կկռվի, ռամիկը կփրկի աշխարհը, քանի որ հենց ինքն է աշխարհը» Վարդան Մամիկոնյանը սիրված է բոլորի կողմից՝ թե՛ նախարարների, և թե՛ շինականի: Նա ոչ միայն հայրենասեր զորական է, այլև լավ քաղաքագետ: Նա բոլորից լավ է ըմբռնում նամակի բովանդակությունը, հասկանում քաղաքական նպատակները:  Սպարապետը գիտի որ կրոնի հարցը միայն շարժառիթ էն խորամանկորեն հյուսված որոգայթ, որը սպառնում է ամենից առաջ հայոց աշխարհի ինքնուրույնությանը. «Մեռնենք և չտանք թշնամուն ոչինչ», – այս է նրա նշանաբանը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: