Leave a comment

Ռուբիկի կուբիկը

Գիտեիք, որ Ռուբիկի կուբիկը, կամ ինչպես մենք ենք ասում կուբիկ-ռուբիկը XX դարի ամենաշատ վաճառված խաղալիքներից է եղել? Միայն 1980-82թթ. վաճառվել է ավելի քան 100 միլիոն կուբիկ, ինչը գերազանցում է Կալաշնիկովի ավտոմատների վաճառքի քանակը:

Իսկ ով էր այս հիանալի կուբիկի ստեղծողը?

1967 թվականին ապագա հայտնի գյուտարար Էռնո Ռուբիկը, որը 23 տարեկան էր, նոր էր ավարտել Բուդապեշտի Տեխնոլոգիական համալսարանը ու դարձավ ճարտարապետ-նախագծող: Որոշ ժամանակ նա աշխատեց որպես նախագծող, հետո սկսեց դասավանդել Բուդապեշտի Արվեստների Քոլեջում:

Արդեն այդ ժամանակ Էռնոն հետաքրքրված էր եռաչափ մոդելներով: Դա ստիպեսց իրեն մտածել, թե արդյոք հնարավոր է մի կուբ սարքել, որը բաղկացած կլինի մասերից և այդ մասերը տեղափոխվեն միմյանց նկատմամ մնալով ամբողջական կուբի մասեր?

Երկար ժամանակ Ռուբիկը մտածում էր, թե ինչ կառուցվածք պետք է ունենա կուբը, որպեսզի նման ձևափխությունները հնարավոր դառնան: Ինչեր ասես որ չփորձեց` ռետինյա ամրակներ, մագնիսներ, բայց ոչ մի բան չէր ստացվում:

Մի անգամ Էռնոն զբոսնում էր Դանուբի ափին: Նա նկատեց ջրի ափին գտնվող կլոր քարերը, որոնք տեղաշարժվում էին միմյանց նկատմամբ և հասկացավ, որ նույն կերպ կարող է սարքել կուբը: Առաջին կուբը Էռնոն ատրաստեց 1974 թվականին: Ամեն կողմում գտնվում է տարբեր գույնի պիտակներ: Ուսանողները փորձեցին հավաքել գլուխկոտրուկը, բայց դա բավականին դժվար գործ էր:

1975 թվականին Ռուբիկը պատենտավորեց գյուտը, իսկ 1977  թվականին Politechnika ընկերությունը թողարկեց առաջին կուբիկները Մոգական կուբ անվամբ: Չնայած նրան, որ խաղալիքը բացարձակ չէր գովազդվում, շատ կարճ ժամանակում հայտնի դարձավ Հունգարիայում: 1979թ. կուբիկը Նյուրնբերգում ներկայացվեց խաղալիքների ցուցահանդեսի ժամանակ: Սկզբում խաղալիքը դուր չեկավ կոնսերվատիվ գերմանացիներին, նրանք ասում էին, որ խաղալիքը դժվար է արտադրել ու հնարավոր չէ գովազդել: Այնուամենայնին անգլիական Seven Towns ընկերությունը որոշեց արտադրել կուբիկները ու արտադրանքը անվանեց Rubik’s Cube (Ռուբիկի կուբ): Դրանից հետո հայտնի հրապարակախոս Դուգլաս Հոշտադթերը հանդես եկավ կուբիկներին նվիրված հոդվածով և պահանջարկը մեծացավ: Ընկերությունը ստիպված էր նոր քանակություն թողարկել:

Համակարգչային տեխնիկայի զարգացման հետ համընթաց հայտնվեցին այս խաղալիքի էլեկտրոնային տարբերակները: Բայց նրանք այդքան էլ դուր չեկան “կուբիկասերներին“: Փոխարենը վերջին տարիների նորից աճել է այս խաղալիքի պահանջարկը, հայտնվել են “կուբիկասերների” ակումբներ, տպագրվում են կուբիկի հավաքման ալգորիթմներ ու ձեռնարկներ:

Ահա թե ինչ պատմություն է ունեցել մեր մանկության խաղալիքը   Ի միջայլոց ես հիմա էլ եմ մեծ հաճույքով խաղում կուբիկով

Հեղինակ՝ Լուսինե Բարսեղյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: