Leave a comment

Հայկական մշակույթը XIX դարում

XIX-րդ դարում հայկական մշակույթը մեծ վերելք ապրեց: Հատկապես երկրորդ կեսում այն ունեցավ մեծ հաջողություններ: Արևելյան Հայաստանի և Ռուսաստանի միավորումը ուժեղացրեց և ամրապնդեց ռուս-հայկական մշակույթային կապերը:

 

Գրականություն

XIX-րդ դարի սկզբում հայկական գրականության մեջ դեռևս զգացվում էր միջնադարի ազդեցությունը: Գրական լեզուն գրաբարն էր, որը շատերի համար անհասկանալի էր:

1820-1840 թթ.  տեղի են ունենում զգալի տեղաշարժեր: Կլասիցիզմը զիջում է իր տեղը, նոր գրականության ճյուղին՝ ռեալիզմին՝ ժամանակակից մարդը  իր ներաշխարհով և զգացմունքներով: Գրականության մեջ ավելի հաճախ են հայտնվում սոցիալական թեմաներով ստեղծագործություններ: Գրաբարի փոխարեն գալիս է նոր գրական լեզու՝ աշխարհաբարը, ձևավորվում է նոր հայկական գրականությունը:

Հայ նոր գրականության ստեղծման մեջ իր մեծ ներդրումն ունի պոետ՝ Հարություն Ալամդարյանը (1796-1834) և գրող, հրապարակախոս Մեսրոպ Տագիտյանը (1803-1858):  Բայց որոշիչ դեր այս գործում ունեցավ մեծ բանաստեղծ-դեմոկրատ և մանկավարժ՝ Խաչատուր Աբովյանը:

Խաչատուր Աբովյանը ծնվել է  Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում 1809 թվականին: Սովորել է էջմիածնի վանքի դպրոցում, ապա մեկնել է Թիֆլիս և մի մասնավոր ուսումնարանում առժամանակ ուսանելուց հետո ընդունվել է նորաբաց Ներսիսյան դպրոց: 1829 թ. էջմիածին է գալիս Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի արշավախումբը՝ Արարատի գագաթը բարձրանալու նպատակով: Վերելքին, որպես թարգմանիչ, մասնակցում է նաև քսանամյա Աբովյանը: Նա աոաջիններից մեկն է, որ ոտք է դրել սուրբ լեռան կատարին:

Պարրոտի վրա մեծ տպավորություն է թողնում հայ երիտասարդը իր կրթվածությամբ և իմացություններով: Նրա օգնությամբ Աբովյանը    1830 թ. ընդունվում է Դորպատի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր: Համալսարանում սովորելով վեց տարի՝ ստանում է հիմնավոր կրթություն:

Վերադառնալով հայրենիք Աբովյանը զբաղվում է գրական և մանկավարժական գործով: Աբովյանը բանաստեղծությունների, դասագրքերի, գիտական ու հրապարակախոսական հոդվածների հեղինակ է:

Նրա ստեղծագործությունների գագաթնակետը համարվումէ  «Վերք Հայաստանի» պատմական վեպը, որտեղ նկարագրված է հայ ժողովրդի վիճակը XIX-րդ դարում, նրա ազատագրական պայքարը: Աբովյանը դառը պայքար էր մղում իր ժամանակի ռեակցիոն ուժերի դեմ:

1850-1860-ական թթ. հայ ժողովրդի համար եղել է շրջադարձային ինչպես հասարակական-քաղաքական, այնպես էլ մշակույթային կյանքում: Գրականությունը, արվեստը, տպագրությունը և մշակույթի ուրիշ ճյուղեր զգալի աճ ունեցան: Հայտնվեցին գրողներ, պոետներ, հրապարակախոս դեմոկրատներ, որոնց մեջ հատկապես առանձնանում էր գրող,  հեղափոխական-դեմոկրատական՝ Միքայել Նալբանդյանը:

Նրա լավագույն բանաստեղծությունները՝ «Ազատություն», «Մանկության օրեր», «Իտալացի աղջկա երգը», գրված են մեծ վարպետությամբ: Բանաստեղծը համարձակ հայտարարում է.

— Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,

Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։

Իր կյանքի նպատակն ու իմաստը Նալբանդյանը տեսնում էր հասարակ քաղաքացուն ծառայելու մեջ, 1861թ.-ին նա գրում է. «Մենք ինքնակամ նվիրեցինք մեզ հասարակ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը»

Նալբանդյանը ձգտում էր միավորել հայ ժողովրդի  սոցիալական և ժողովրդական ազատագրական շարժումը ռուսական հեղափոխական շարժման հետ և այդ նպատակով կապեր հաստատեց հայտնի ռուս հեղափոխականներ՝ Գերցենի, Օգարևի, Բակունինի հետ, ովքեր բարձր էին գնահատում նրան: Այդպես, Գերցենը 1862թ. հունիսի 24-ին հեղափոխական Ն.Ա. Սոլովյևիչին ուղղված նամակում Նալբանդյանի մասին գրում է. «Նա երախտապարտ մարդ է, փոխանցեք նրան, որ մենք հիշում և սիրում ենք նրան»: Օգարյովը Նալբանդյանի մասին գրում է «Ոսկի հոգի՝  անշահախնդիր,  միամտորեն նվիրված մինչև սրբություն»:

1862թ. իր հեղափոխության համար  Նալբանդյանը ձերբակալվել է ցարական ոստիկանության կողմից:

1840-1850 թթ. հնչեց հայկական պոեզիայի հիմնադիրներից մեկի՝ Ղևոնդ Ալիշանի (1820-1901) լիրիկան:

Հայկական գրականության մեջ 1860-ական թթ. արժանի տեղ են զբաղեցնում հայտնի պոետներ՝ Սմբատ Շահազիզը (1840-1907) և Մկրտիչ Պեշիկթաշլյանը (1828-1868): 60-ական թթ. վերջին և 70-ականների սկզբին ստեղծագործում էր XIX դարի հայ գրականության վառ ներկայացուցիչներից մեկը՝ հիանալի լիրիկ Պետրոս Դուրյանը (1852-1872):

XIX դարի երկրորդ կեսին զարգանում էր ռոմանտիզմը: Ռոմանտիզմը դարձավ  հզոր մտավոր զենք : Հզորացավ Ռափայել Պատկանյանի ռեալիստական ուղղությունը: Ռափայել Պատկանյանի պոեզիայի մասին Բրյուսովը գրել է.«Նրա հիմնական ուժը պարտրոիզիմի  մեծ զգացումի մեջ է, հարազատ ժողովրդի հանդեպ ուժգին սիրո մեջ: Իսկական սերը ատելության անհրաժեշտություն չի զգում, և այդ պատճառով հավատում ես Պատկանյանի խորը սիրուն… »

Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան, 1835-1888)՝ հայ գրականության մեծագույն վարպետներից մեկն է, հայտնի վեպագիր: Նրա գրչին են պատկանում նաև պատմություններ, բանաստեղծություններ և հոդվածներ:

Գրողի ստեղծագործությունները առանձնանում են մեծ վարպետությամբ: Նրա «Սամվել» պատմական վեպը հայկական գրականության լավագույն ստեղծագործություններից է: Րաֆֆու ստեղծագործությունները լեցուն են ազատության պայքարով: Նրա «Խենթը» վեպը մեծ ճանաչում ստացավ  ժողովրդի շրջանում և էական ազդեցություն ունեցավ թուրքերի դեմ հայկական ազգային-ազատագրական շարժման զարգացման և աշխուժացման վրա:

XIX դարի երկրորդ կեսին ծաղկում էր դրամատուրգիան, որի ներկայացուցիչն ու հիմնադիրը Գաբրիել Սունդուկյանն էր: (1825-1912):  Սունդուկյանի գրչին են պատկանում «Խաթաբալա»,  «Էլի մեկ զոհ», «Քանդած օջախ»,  «Ամուսիններ» ստեղծագործությունները: Իսկ «Պեպո» ստեղծագործությունը նոր փուլ բացեց հայկական թատրոնի պատմության մեջ:

XIX դարի երկրորդ կեսին  հայկական գրականության մեջ իրենց ներդրումն ունեցան Պերճ Պռոշյանը (1832-1907), մանկագիր Ղազարոս Աղայանը (1840-1911):

Զգալի առաջընթաց գրանցվեց նաև հայկական թատրոնի, երաժշտության և մանրանկարչության ոլորտում:

 Տպագրություն

«Ազդարար»-ը («Տեղեկագիր»), որը հրատարակվել է Հնդկաստանի հայկական համայնքի Մադրաս քաղաքում 1794-1796թթ.՝ առաջին հայերեն պարբերական, շաբաթական ամսագիրն է: Նրա խմբագիրն էր հայրենասեր, լուսավորիչ Հարություն Շմավոնյանը։ Ազդարարում տպագրվում էին առևտրական, տնտեսական, քաղաքական նորություններ, նյութեր Հայաստանի վերաբերյալ և այլն: Այս շաբաթաթերթի գլխավոր նպատակն էր տարածել հայրենասիրություն հայ ժողովրդի մեջ։ 19րդ դարի առաջին կեսին հրատարակվում են մոտ 30 պարբերականներ, 6-ը՝ Պոլսում, 5-ը՝ Վենեցիայում, 3-ը՝ Թիֆլիսում, բայց այս թերթերն ու պարբերականները լայն տարածում չունեին և երկար չէին գոյատևում: Դրանցից առավել հայտնի էին «Արշալույս Արևելյան», «Բազմավեպ» և «Ազգասեր» պարբերականները։ «Արշալույս Արևելյան» թերթը հիմնադրվել է 1840թ. Սմիրնե քաղաքում։ Դրա էջերում տպագրվում էին նյութեր տարբեր երկրների, քաղաքական ու տնտեսական կյանքերի մասին, Հայաստանի մասին, նրա մշակույթի և այլն: Թերթը տարածում ուներ ոչ միայն արևելյան հայերի, այլ նաև Կովկասի հայերի շրջանում: 1843թ. Վենեցիայում սկսեցին տպագրել «Բազմավեպ» թերթը, նվիրված առավելապես հայկական գրականությանն ու պատմությանը։ Թերի էջերին տպագրվում էին նաև Ֆրանսիական, Անգլիական և Ռուսական գրողների գործերի թարգմանություններ, տվյալներ եվրոպական երկրների քաղաքական, տնտեսական և գիտական կյանքի մասին։ «Բազմավեպ»-ը թողարկվում է մինչ այսօր:

1845-1848թթ. հնդկական Կալկուտե քաղաքում հայտնի գրող Մեսրոպ Թաղիադյանի գլխավորությամբ  տպագրվում էր «Ազգասեր» թերթը: Այնտեղ տպագրվում էր հայկական մշակույթի մասին հոդվածներ, տարբեր նորություններ և այլն:

XIX դարի կարևոր և նշանավոր ամսագրերից էր «Հյուսիսափայլը» (1858-1864թթ.). Սա կոչ էր անում հրաժարվել գրաբարից և գրել ժողովրդին հասկանալի լեզվով՝ աշխարհաբարով: «Հյուսիսափայլը» մեծ դեր ունեցավ հայկական հասարակության կյանքի, մտքի և մշակույթի զարգացման վրա:

1880-1890 թթ. հայտնի էին «Արևելք» և «Հայրենիք» թերթերը:

 

(Քանի որ սա իմ անձնական նյութն է, այն տեղ է գտել նաև Վիքիպեդիայում)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: