18 Comments

Հայոց մեծ եղեռն (Ինչու՞ են հիշողությունները կարևոր)

19-րդ դարի 80-ական թվականներին Աբդուլ Համիդ երկրորդը սկսել էր հայերի ֆիզիկական բնաջնջման քաղաքականություն:

Որոշ ժամանակ անց, իշխանությունը վերցնելով իրենմց ձեռքը, երիտթուրքերը շարունակեցին այդ քաղաքականությունը: Այն ակնառու կերպով դրսևորվեց 1915-16թթ.: Եռիշխանապետությունը, ոչը դարձել էր հայ ժողովրդի դահիճը, ծրագրեց ու իրականացրեց հայերի զանգվածային ցեղասպանություն: Մեկուկես միլիոն հայ սպանվեց, մոտ ութ հարյուր հայ գաղթականներ ապաստան գտան ուրիշ երկրներում: Նրանք, ովքեր փրկվեցին, որբացան ոչ միայն հարազատ-բարեկամներից, այլև շեներից: Նույնիսկ պատսպարվելու անկյուն չկար: Արմատներ ու բողբոջներ ունեցող ճյուղաշատ ծառեր էին հայերը, հանկարշ դարձան քամու բերանն ընկած մեն-մենավոր տերև: Անպատկերացնելի սարսափելին հայրենաորբ լինելն էր, ծննդավայր ու երկիր կորցնելը:

Ազգայնամոլ արյունարբու քեմալականները հայերի արյան նոր բաղնիքներ էին սարքում՝ առանց ենթարկվելու որևէ պատժի ու հատուցման:

Տարիներն ու տասնամյակներն անցնում են, բայց Թուրքիայի կառավարող շրջանները և խավարամոլ ուժերը չեն փոխում իրենց վերբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ: Հայ ժողովրդի դեմ շարունակվող պայքարում թուրքական պետությունը գործում է մի քանի ճակատներով. նա ընդհանրապես խեղաթյուրում է հայ ժողովրդի պատմությունը, և ըստ նրանց հայերը ոչ մի օրնական պահանջ չեն կարող ունենալ Արևմտյան Հայաստանի նկատմամբ: Կեղծում են 1915-1926 թվականների ողբերգական դեպքերի փաստերը, նաև շարունակվում է Թուրքիայում դեռ մնացաց հայերի փոքրաթիվ բեկորների ճնշումն ու հալածանքները: Որպես լավ մտածված մեթոդ՝ ուժեղցվում է պայքարը սփյուռքահայության դեմ, որպեսզի խոչևնդոտեն իրենց իրավունքների համար պայքարը: Պաշտոնական Թուրքիան կեղծում է հայ ժողովրդի հնադարյան պատմությունը, քաղաքակրթությունը, մշակույթը:

Թուրք-հայ առնչությունների վերաբերյալ Թուրքիայում լույս տեսած գրքերի, գրությունների հեղինակները, ելնելով բացառապես Թուրքիայի քաղաքական շահերից, հետապնդում են մի հիմնական նպատակ, այն է՝ ապացուցել, որ թուրքերի համար հայկական հարց գոյություն չի ունեցել և այժմ էլ չունի, որ պատմության մեջ թուրքերի ձեռքով հայերի զանգվածային կոտորած չի եղել:

Բայց, ինչ խոսք, տասնամյակների ուրացումից  հետո էլ, թեկուզ դեռ հազվագյուտ բերաններից հուսալի է լսել զուսպ բողոքի մրմունջներ ու խոստովանանք:

Ինչպես տեսնում ենք հայկական կոտորածներից շատ տասնամյակներ հետո էլ Թուրքիայի քաղաքական և պետական գործիչները, լրագրողներն ու գիտության մարդիկ իրենցից տակավին չեն վանել հայ ժողովրդի նկատմամբ ունեցած քենն ու ոխը, չեն կանգնել մարդկային հողի վրա և բնավ էլ մտադիր չեն վերաքննելու իրենց մերձավոր նախորդների ոճրային արարքները:

1919թ. Թուրքիայի հասարակական միտքը հակված էր ընդունելու հայոց ցեղասպանության փաստը և դատապարտելու այն: Թուրքական սուլթանական կառավարությունը նույնիսկ հայոց եղեռնի պատասխանատուների դատավարություն սարքեց: Բայց… բայց այդպես էլ թուրքերի կողմից ցեղասպանությունը չընդունվեց:

Տարիներ անց, երբ հայկական հարցը բարձրացվեց, թուրքերը համոզված էին, որ ցեղասպանությունը արդեն մոռացվել է, և հարցը լիովին փակված է:

Հայկական հարցը բարձրացնելու համար մարդկային բռնադատված իրավունքների ճիչը ահաբեկչության մոջոցով հասնում է խուլ ականջներին, բացում է կույր աչքերը:

Եվ, ի դժբախտություն թուրք ոճրագործների և նրանց այսօրվա հետնորդների, հայերը մինչ օրս չեն ձուլվում, և հայությունը պահպանում է իր ազգային դիմագիծը, մշակույթը սովորույթները և որ ամենակարևորն է՝ անցյալի մասին հիշողությունները:

Որքան ժամանակ հարատևի հայությունը, որքան Արևմտյան Հայաստանը բռնագրավված մնա Թուրքիայի կողմից, և շարունակվի սփյուռքահայության ոդիսականը, այնքան գոյություն կունենա հայոց օրինական պահանջն հայրենիքի նկատմամբ, այսինքն՝ կշարունակի կենդանի մնալ Հայ Դատը:

Ցեղասպանության խնդրով և ընդհանրապես հայկական հարցով վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ են զբաղվում միջազգային կազմակերպությունները: Այլ խոսքով՝ հայերի ցեղասպանության ճանաչման և դատապարտման խնդիրը ձեռք է բերել քաղաքական կարևոր նշանակություն: Եղեռնը դատապարտող բանաձև են ընդունել մի շարք երկրներ: Եվ դրանց թիվը աստիճանաբար ավելանում է:

Ցեղասպանությունը մարդկության հանդեպ ծանրագույն հանցագործությունն է և միջազգային հասարակայնության կողմից դատապարտվում է՝ անկախ վաղեմության ժամկետից:

Արդի Թուքրայի կառավարողները և թուրք ներկա սերունդը, որոնք մեղք չունեն 1915 թվականի ազգասպան ոճիրի մեջ, պետք է ոչ թե ջանան թաքցնել իրենց բարբարոս նախորդների արյունտ թաթը, ուրանան հայկական ջարդերը, այլ մաքրեն նրանց կողմից թուրքական պատմության ճակատին խարանած մուրը, պաշտոնապես ընդունեն և հրապարակայնորեն դատապարտեն հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի և քեմալականների ոճրագործության  փաստը, կանանց ու մանուկների հրեշային կոտորածը, դատապարտեն հայասպանության տեսությունը և քաղաքականությունը: Դա հայության արդար պահանջն է: Թուրքիայի կառավարությունը  ի վերջո պետք է ճանաչի հայկական ցեղասպանության փաստը, եթե ուզում է դասվել քաղաքակիրթ պետությունների շարքը:

Մարդկային արդարությունըվերջ ի վերջո չի կարող չհարուցել մարդկային  ընտանիքի անդամներից մեկի՝ հայ ժողովրդի անչափելի կորուստները: Հայ ժողովուրդը հավատում է սպասումէ այդ օրվան:

Անհրաժեշտ է դատապարտել հայերի ցեղասպանությունը, որպեսզի պատմության մեջ որևէ ժողովրդի դեմ չկրկնվի ոճրագործությունը:

 

 

18 comments on “Հայոց մեծ եղեռն (Ինչու՞ են հիշողությունները կարևոր)

  1. շաաաաաաաաաաաաաաատ եմ խնդրումմմմմմմմմմմմմ Նարեկացու մեղեդի ծննդյան մասիննն մի բան գրեք այս շաբաթվա մեջ խնդրում եմ ուղղակի կիսամյակային ենք գրելու

  2. Grelem ev usucuhun mednak im@ dur@ ekav
    !!!!!!!!!!( el stacelemmmm

  3. shnorhakalutyun teqsti hamar.Ko shnorhiv karoxaca kazmel sharadrutyun

  4. shnorhakalutyun teqsti hamar es indz shat ognec sharadrutyan harcum

  5. Erevi sharadrutyan mrcuytum gracneri 5%-y es a linelu😀

  6. Sharadrutyunn shat lavn er in@ staca

  7. Shat shnorhakal em!Qo shnrohiv karoxaca sharadrutyun patrastel)Isk konkret cexaspanutyan 100 amyakin verabervox teqs uneq?

  8. Shaaaaaaat mersi shat ognecir

  9. shnorhakaluttun der shnorhiv karoxaca qrel hrashali hsradrutyn

  10. shat lav Sharadrutyunn

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: