Leave a comment

Տհաճ հիշողությունները հնարավոր է ջնջել

Հիշելու գործընթացը կապված է երկարատև հիշողությունից տեղեկության վերականգնման և դրա հետագա ետ “փաթեթավորման” հետ: Եթե կրկնակի “փաթեթավորմանը” խանգարել, կարելի է ազատվել տհաճ հիշողությունն ուղեկցող սևեռուն վախից:

Հիշելու և սովորելու նեյրոֆիզիոլոգիական մեխանիզմի գլխավոր իրողությունը հիշողության կոնսոլիդացում (ամրացում) կոչվող գործընթացն է, երբ կարճատև հիշողությունը վերածվում է երկարաժամկետի: Հայտնի է, որ դա ուղեկցվում է ուղեղի բջիջների մոլեկուլյար-գենետիկական ակտիվության փոփոխություններով, այլ կերպ ասած՝ հիշողության պահպանվածությունը կախված է որոշակի սպիտակուցների սինթեզից: Կոնսոլիդացումը կարևոր է ցանկացած տեսակի տեղեկության համար՝ դասագրքերի բանաձևերից մինչև հուզական ապրումներ: Սակայն հիշողության կոնսոլիդացումը տեղի է ունենում ոչ միայն հիշելու պրոցեսի առաջին պահին: Ամեն անգամ, երբ մենք հիշում ենք, տեղեկությունը “հանվում” է պահոցից, իսկ հետո այն չմոռանալու համար կրկին պետք է կոնսոլիդացնել: Ինչպես բացահայտել են Ուպպսալայի (Շվեդիա) Համալսարանի հետազոտողները, տհաճ հիշողությունները կարելի է ջնջել, եթե միջամտել դրանց վերակոնսոլիդացման գործընթացին: Գիտնականների անցկացրած փորձը բավական պարզ է: Մարդուն ցույց էին տալիս բովանդակությամբ չեզոք որևէ պատկեր, սակայն դա ուղեկցում էին հոսանքի թեթև հարվածով: Արդյունքում ձևավորվում էին տհաճ հիշողություններ՝ կոնկրետ այդ նկարի հետ կապված: Այդ հիշողությունները կարելի էր տեսնել ուղեղի ՖՄՌՏ-սկանավորման (Ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) միջոցով: Երբ մարդուն կրկին ցույց էին տալիս միևնույն պատկերն արդեն առանց հոսանքահարման, նրա մոտ գրգռվում էին նշաձև մարմնի կենտրոնական միջուկները, որտեղ, ինչպես ընդունված է մտածել, տեղի է ունենում բացասական, “ահարկու” հույզերի և դրանց հետ կապված հիշողությունների կուտակումն ու վերամշակումը: Սակայն “վախենալի” պատկերի կրկին ցուցադրումն անցնում էր տարբեր կերպ: Որոշ կամավորների ուղղակի ցույց էին տալիս նկարը, և չնայած հոսանքի հարվածի բացակայությանը՝ մարդը հիշում էր դրա մասին և նրա վախի կենտրոնները “լարվում էին”: Մյուսներին պատկերը ցույց էին տալիս մի քանի անգամ անընդմեջ: Դա բերում էր նրան, որ պատկերի հետ կապված զգացողությունների կրկնակի կոնսոլիդացումը խոչընդոտվում էր: Արդյունքում վախը շատ արագ անհետանում էր, ինչը տեսանելի էր ՖՄՌՏ-ով. նշաձև մարմնի միջուկներով շրջանառվող վախի ազդանշանը կորում էր: Հիշեցնենք, որ հենց վերջերս անցկացվեց մի հետազոտություն, որի հեղինակները խոսում են գրեթե նույն բանի մասին. հիշողությունն աշխատում է “փչացած հեռախոսի” սկզբունքով: Այսինքն՝ ինչ-որ իրադարձության հերթական վերհիշումից հետո հիշողության մեջ մնում է ոչ թե նախնական տեղեկությունը, այլ այսպես ասած՝ այդ իրադարձության հիշողության մասին հիշողությունը, ինչը, բնականաբար, աղավաղում է նախնական ինֆորմացիան: Այս աշխատությունների տվյալները շատ լավ համաձայնեցվում են միմյանց հետ: Դրանց օգնությամբ կարելի է, օրինակ, բացատրել, թե ինչու է վախերի բուժման ամենատարածված միջոցներից մեկը հանդիսանում ահարկու օբյեկտի կրկնվող ցուցադրումը: Եթե մարդու մոտ սարդի հետ որևէ վախ է կապված, ապա սարդի անընդհատ կրկնվող և անվտանգ դիտումը “ջնջում է” վախի մասին հիշողությունը: Հեղինակները համարում են, որ արդյունքները կդրդեն հետտրավմատիկ սինդրոմի, խուճապային նոպաների, վախերի և այլ հոգենյարդաբանական խախտումների և սիմպտոմների բուժման նոր, առավել արդյունավետ ոչ դեղորայքային մեթոդների մշակմանը:

Աղբյուր՝ harmonia.am

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: