1 Comment

Եղիշե Չարենց – «Ամբոխները խելագարված»

Եղիշե Չարենցը հանդես է եկել 20-րդ դարի սկզբներին: Նա դարձավ հայ սովետական գրականության սկզբանավորողն ու խոշորագույն դեմքը: Չարենցը հայ գրականությունը հարստացրեց հեղափոխության շնչով ու գաղափարներով, նոր թեմաներով ու ժանրերով: Նա հայ գրականության մեջ ամրապնդեց  սոցիալիստական ռեալիզմի գեղարվեստական մեթոդը և ժամանակակից պոեզիայի հետագա զարգացման նոր ուղիներ բացեց:

Չարենցը գրել է տարբեր թեմանրով ստեղծագործություններ, բայց գլխավոր  տեղը տվել է հայրենասիրական, հեղափոխական, լենինյան բանաստեղծություններին: Չարենցը լիիրավ կարող էր ասել, որ երգն ու պայքարը իր կյանքում միշտ գտնվել են ներդաշնակության մեջ, փոխադարձաբար նպաստել միմյանց: Արդարև գրչի ու զենքի դաշինքը  Չարենցին օգնել է ստեղծելու այնպիսի գլուխգործոցներ ինչպիսիք են  «Սոմա», «Ամբոխները խելագարված», «Երգ ժողովրդի մասին», «Ամենապոեմ», «Նաիրրի երկրից» և այլն:

«Սոման» և «Ամբոխները խելագարված» պոեմները Չարենցի գլուխգործոցներն են: Դրանք նա գրել է քաղացիական պատերազմի խրամատներում: «Ամբոխները խելագարված» պոեմը գրել է 1919թ.: 1917թ., երբ Ռուսաստանը մի ծայրից մյուսը ապրում էր հեղափոխության ազատարար շնչով, ոտի ելած ժողովրդի պայքարը, հեղափոխության վիթխարի տարիներին ու վեհությունն արտահայտելու համար նա գրեց «Ամբոխները խելագարված» պոեմը: «Ամբոխները խելագարված» պոեմում հեղափոխությունը ներկայացվում է քաղաքների, գյուղերի,  ու ստեպների ժողովրդական զանգվածների միջոցով: Պոեմում ժողովուրդը դուրս է եկել  հին աշխարհւ կործանելու և նորը կառուցելու համար: Չարենցը մեծարում է ժողովրդական հեղափոխական կամքը, նրա դյուցազնական ոգին, նպատակների պատմական վեհությունը:

Եթե ուզեն՝ արևներին նոր տեմպ կտան ու նոր ուղի…
Եթե ուզեն՝ արեգակներ կշպրտեն երկինքն ի վեր…
Եթե ուզեն՝ վար կբերեն երկինքներից արեգակներ…
Եթե ուզեն՝ կամքով արի ու աշխարհի հրով վառված…
Ինչե՜ր միայն չեն կատարի ամբոխները խելագարված…

Պոեմի միջով կարմիր թելի նման անցնում է ժողովրդի՝ որպես հեղափոխության վիթխարի և ահեղ ուժի  գաղափարը: Չարենցի նպատակը ոչ թե հեղափոխության համայնապատկերը ներկայացնելն էր, այլ նրա համամարդկային  բովանդակության բացահայտումը:

Պոեմը բացվում է ժողովրդական դյուցազնավեպերի հրովարտակը հիշեցնող դիմումով: Չարենցը ողջույն է հղում աշխարհի բոլոր ժողովուդներին.

Հեռո՜ւ, մոտիկ ընկերներին,- աշխարհներին, արևներին,-
Հրանման հոգիներին։-
Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառվում է վառ,-
Բոլո՜ր նրանց հոգիներին արևավառ,-
Կյանքի՜, մահի՜ այս ամեհի աղջամուղջում՝
Ողջակիզվող հոգիներին – ողջո՜ւյն, ողջո՜ւյն։-

Ողջույնին հետևում է ժողովրդական զանգվածների նպատակների միասնության միտքը:Խելագարված ամբոխները հերոսական ոգեշնչումով կռվում են երկաթուղային կայարանի ու քաղաքի գրավման համար: Պոեմի երկրորդ գլխում պատկերվում է հին աշխարհի կործանումը

Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն։
Արևը, բորբ՝ մայր էր մտնում արևմուտքում։

Հաջորդ տան մեջ բանվորական-գյուղացիական համաժողովրդական պայքարն է: Նրանց նպատակն է գրավել կայարանը: Նրանք կռվում են անզիջում, գնում են կռվով ու երգով:  Պայքարը դժվար է, բայց երթը անողոք:

Եվ վերջապես երկար պայքարից հետո ժողովուրդը հաղթանակում է: Ահա և ամբոխների հուժկու ընթացքը դեպի արևը որով էլ ավարտվում է պոեմը.

Հոծ խմբերով հազարանուն, արեգակի հրով վառված՝
Դեպի Արև՜ն էին գնում ամբոխները խելագարված…

«Ամբոխները խելագարված» պոեմը էպիկական պոեմ է: Պոեմում Չարենցը օգտագործել է երգ, արև, և մի շարք բառեր, որոնք սիմվոլային կերպարներ են: Չարենցը շարունակ օրհներգում է արևը, որպես կյանքի նշան: Նրա արևապաշտությունը արևի՝ արիության, ուժի վերածնության ժողովրդական պատկերացումից սնվող մեծ զգացմունք է:

Չարենցի ոճի մեջ կարևոր դեր է խաղում նրա ինքնատիպ բառաբաշարը: Նրա գրչի տակ սովորական բառը դառնում է բառ-կերպար, բառ-բնութագրություն:

One comment on “Եղիշե Չարենց – «Ամբոխները խելագարված»

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: