1 Comment

Պեպոյի կերպարը

Մեծ է Գաբրիել Սունդուկյանի դերը մեր հայ դրամատուրգիայի և թատերական արվեստի պատմության մեջ: Նա հանդես է եկել 60-70-ական թվականներին: Սունդուկյանի լավագույն ստեղծագործություններն են «Պեպո», «Քանդած օջախ», «Էլի մեկ զոհ», «Խաթաբալա» և այլն: Այս ստեղծագործություններով նա հռչակ և ժողովրդականություն է ձեռք բերել: 70-ական թվականներին Սունդուկյանի ստեղծագործական աճման ամենանշանավոր արտահայտությունը «Պեպո» կատակերգությունն է: Այն գրված է քննադատական ռեալիզմով: Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն» ոչ միայն հեղինակի, այլ նաև անցյալի հայ դրամատուրգիայի գլուխգործոցներից մեկն է: Այն հանդիսանում է հումանիզմի, աշխատավորական խավերից եկող նրա քննադատական վերաբերմունքի ամենահոյակապ մարմնավորումը: «Պեպո» կատակերգության մեջ հանդես են գալիս երկու խավի ներկայացուցիչներ. մեկը առևտրա-վաշխառուական բուրժուազիայի ներկայացուցիչ Զիմզիմովն է, իսկ մյուսը՝ աշխատավոր ժողովրդի ներկայացուցիչ Պեպոն: Երկու խավի ներկայացուցիչների միջև առաջ է եկել կոնֆլիկտ, որ փայլուն կերպով բնորոշում է բուրժուազիայի և աշխատավորության միջև եղած սոցիալական տարբերությունը:

Պեպոն քրտնաջան աշխատանքով աշխատող ձկնորս է: Նա շատ է սիրում իր աշխատանքը, սիրում է, երբ ձկները դեռ ցանցը չընկած, իր սիրտը դողում է, մանավանդ, երբ գիշեր է լինում, և աստղերն էլ են սպասում: Նա իր մեջ մարմնավորել է աշխատավոր մարդու բնավորության գծերը:

Պեպոն մեծ և անկեղծ սիրով սիրում է իր տունը, քրոջն ու Դեդիին: Նա Կեկելի համար նույնիսկ կյանքը կզոհեր, որպեսզի քույրը լինի բախտավոր: Երբ իմանում է, որ օժիտ չտալու պատճառով թողնում են քրոջը, նա խոր ապրումների մեջ է ընկնում: Պեպոն գնում է քազաքի հարուստենրից մեկի՝ Արութին Զիմզիմովի մոտ, պահանջելու մուրհակը, որ պահ էր տվել հայրը: Պեպոն չի կարող ապացուցել, որ Զիմզիմովը պարտք է, որովհետև մուրհակը կորել էր:

Արութինի կարծիքով Պեպոյի պահանջը նշանակում է փող մուրալ, և մի անգամ մի քանի ռուբլի է տալիս, որպես ողորմություն: Այդ տեսնոլով Պեպոն վիրավորանք է զգում: Այստեղ երևում է նրա ազնիվ և պատվասեր լինելը: Նա զայրանալով գոշում է. «Էս օսկե պատիրը վուր սարքիլ իս, ու՞մ փուղով… հազար ինձ պեսներուն թալնիլ իս, գանա, քար ու կիրը միր արնով իս շաղըղի, գանա, դիփունանց աճկերը աբլանդվա իս արի ու հիմի ծանդր ու բարակ քիզ համար քիֆ իս քաշում էլի»:

Քանի Պեպոյի նմաններն էին տառապում անարդարության երկրում, Պեպոն բարձրանում է իր անձնականից, հասցնում աշխատավոր մարդկանց շահերի պայքարով պաշտպանելու գաղափարին:

One comment on “Պեպոյի կերպարը

  1. Շատ օգտակար նյութեր են…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: