4 Comments

Մեռյալ քաղաք

…Առավոտ էր:Քաղաքը դեռ չէր արթնացել:Ընդհանրապես քաղաքը միշտ քնած էր`թե գիշեր,թե ցերեկ:Քնած էին բոլորը:Քնած էր ամեն ինչ:Քնած էին մարդկային հոգիները:Քնած էին շենքերը:Միայն արթուն էր մեկը:Նա պրն.Ճշմարտությունն էր:Նա միշտ արթուն էր:Մեկ միլիոն,թե մեկ ու կես միլիոն տարի էր ապրել:Այլևս չէր հիշում:Տեսել էր նա ամեն ինչ:Աշխարհի ստեղծումից մինչև կրակի հայտնագործումը,դրանից մինչև անիվի հայտագործումը,սրանից մինչև առաջին քաղաքակրթության ստեղծումը և աշխարհի զարգացումը:Տեսել էր նա պատերազմներ և դրանց մեջ արյան ծովեր,մարդկային չարության և ագահության ծովեր:Ավաղ գնալով դրանք շատանում էին և մարդիկ գնալով չարանում էին:Մեռած էին մարդկանց հոգիները:Նա կարոտում էր առաջվա մարդուն,որ երջանիկ էր ոչնչից:Այդ մարդը միշտ Էյֆորիայի մեջ էր:Բայց կամաց-կամաց նա մոռացավ Էյֆորիային և նա սիրեց Դեպրասիային:Նարդն ապրում էր Դեպրեսայիա իր չափազանց շատ ագահությունից,իր հոգու սովից:Եվ նրանք,ովքեր դեռ հիշում էին Էյֆորիային, հալածվում էին նրանց կողմից, ովքեր Դեպրեսիայի մեջ էին:Եվ նրանք հայտնվեցին Դեպրեսիայի մեջ ոչ թե հոգու սովից ու հոգու աղքատությունից,այլ իրական սովից և իրական աղքատությունից:Ունեին նրանք ամեն ինչ ,սակայն չունեին ոչինչ:Չունեին նրանք ոչինչ,բայց ունեին նրանք ամեն ինչ:Բայց նրանք դեռ հալածվում էին…Քայլում էր պրն.Ճշմարտությունը փողոցներով,դիպչում էր մարդկային հոգիներին,տեսնում նրանց հոգու սովը:Կարծես թե մի վարակ էր տարածվել քաղաքում և վարակել բոլորին, և չկար որևէ հակավարակ դրա դեմ:Մեռել էր քաղաքը արդեն:ՄԵՌՅԱԼ ԷՐ ՔԱՂԱՔԸ ԱՐԴԵՆ…
Հեղինակ՝ Սուսաննա Ղազոյան

4 comments on “Մեռյալ քաղաք

  1. isk duq Hovhannes Tumanyani stexcagorcutyan masin sharadrutyun uneq?

  2. shat lav sharadrutyunnera

  3. isk<>vernagrov ?(~_~)(*_*)(^_^)(#_#)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: