Leave a comment

Դպրոցական անեկդոտներ (Վերջին զանգ, մաս 1)

***

Գրականության դասին.
– Երեխաներ, ես ձեզ հանձնարարել էի արձակուրդների ժամանակ կարդալ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը»,- հիշեցնում է ուսուցչուհին։
Լռություն։ Տեղից ելնում է Վարդանիկը.
– Ընկեր Մարգո, «Վարդանանքը» պետք էր կարդա՞լ։
– Այո, այո։
– Վա՜յ… Բա ես արտագրել եմ։

***

Դպրոցում.
-Երեխաներ, հանեք մատիտ և թուղթ:Այսօր մենք կփորձենք նկարել ձի, իսկ Նատալյա Պետրովնան կաշխատի չշարժվել:

***

Ծնողական ժողովի ժամանակ մաթեմատիկայի ուսուցիչը բողոքում է ծնողներն նրանց երեխաներից:
-Ձեր երեխաները շատ հիմար են: Այսօր ես նրանց բացատրում էի նոր թեմա: Մեկ անգամ բացատրեցի նրանք չհասկացան, երկրորդ անգամ բացատրեցի դարձյալ չհասկացան:Երրորդ անգամ բացատրելիս ես հասկացա, բայց նրանք չհասկացան:

***

Դպրոցում ուսուցչուհին հարցնում է, թե ով գիտի անգլերենի աjբուբենը: Ծրագրավորողի որդին պատասխանում է.
-QWERTYUIOP…..

***

Ուսուցիչը հարցնում է աշակերտին:
-Բանջարաբոստանային կուլտուրաների մեջ ինչե՞ր են մտնում:
-Որ չափառապատած չլինի էշ էլ կմտնի,-պատասխանում է աշակերտը:

***

Ուսուցիչը աշակերտին.
-Պատմիր Տիգրան Մեծի մասին:
-Չեմ կարող ընկեր Մանուչարյան, հայրիկս ասել է, որ մահացած մարդկանց հետևից չեն խոսում:

***

Ուսուցչուհի- Գո’ռ, շատ գեղեցիկ շարադրություն էիր գրել, բայց ինչու՞ էր կիսատ:

Գոռ- Որովհետև մայրիկին շտապ աշխատանքի կանչեցին:

***

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: