Leave a comment

Թոմն ու Ջերրին տոնում են 73 ամյակը..

Փետրվարի 20-ին լրանում է «Թոմն ու Ջերրին»  մուլտֆիլմի 73 ամյակը:

Այս մուլտֆիլմը ստեղծվել է 1940 թ. ծաղրանկարիչներ Ուիլյամ Հաննի և Ջոզեֆ Բարբարայի կողմից: Մուլտֆիլմի 1-ին սերիան էկրաններին է հայտնվել 1940 թ. փետրվարի 20-ին: Սկզբւմ սիրելի մուլտֆիլմի հերոսների անունները լիովին այլ են եղել`  Թոմի անունը եղել է Ջասպեր, իսկ Ջերրին հայտնի էր որպես Մուկ կամ Ջինկս:

Մուլտֆիլմի սերիաները ստեղծվում էին հոլիվուդյան MGM ստուդիայի կողմից 1940 թվից մինչև 1958 թ. ստուդիայի փակվելը:

1961 թ. MGM-ն մուլտֆիլմի ստեղծման իրավունքը վաճառել է Rembrandt Films ստուդիային: Այս ստուդիան արտադրել է  «Թոմ և Ջերրիի» 13 սերիա, որոնք, սակայն, քննադատների կողմից ճանաչվել են վատագույնը այս մուլտֆիլմի ողջ պատմության մեջ:

1963 թ. «Թոմն ու Ջերրին» մուլտֆիլմի արտադրությունը դարձյալ վերադարձավ Հոլիվուդ` Chuck Jones’ Sib-Tower 12 Productions ստուդիա, մինչև 1967 թ.:

MGM-ի արտադրած սերիաները MGM (1940-1958 թթ.) ճանաչվել են որպես ամենահաջողվածը և արժանացել են Օսկարի 7 մրցանակների:

Մուլտֆիլմը ունի հետևյալ սյուժեն. կատուն` Թոմը անընդհատ ուզում է ուտել մուկին` Ջերրիին և նրա համար թակարդներ է պատրաստում: Սակայն շատ անգամ հենց ինքն է ընկնում իր պատրաստած թակարդների մեջ, որը շատ ծիծաղելի իրավիճակներ է ստեղծում:

Դե ուրեմն Թոմ և Ջերրի շնորհավոոոոոոոոոոոոոոր!!!!!!!!!!!!!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: