1 Comment

Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը

Հայոց բանակԻմ կարծիքով յուրաքանչյուր ոք պիտի լինի հայրենասեր, և ամեն մարդ պետք է լինի պաշտպան հայրենի հողին: Հայրենասիրությունը մարդուն դարձնում է համարձակ և վճռական,երբ հայրենիքը վտանգված է, պետք է գիտակցել,որ անձնական պատասխանատվություն ենք կրում այն ամեն ինչում,ինչ կատարվում է երկրում:Մեր ժողովուրդը իր գոյության բազում դարերի ընթացքում ունեցել է այնպիսի զավակներ,որոնք պատրաստ են եղել զոհաբերել անգամ ամենաթանկը`կյանքը:Միթե սրա վկայությունը չէ,որ մեր պապերը նահատակվել են, որպեսզի ապրի իրենց երկիրը,պահպանվի իրենց պատիվն ու արժանապատվությունը :Եվ եթե փորձենք թվարկել այդպիսի հերոսներին ,ապա դա նույնը կլինի , թե հաշվենք պարզկա երկնքում ցոլացող աստղերը: Նրանց ոչ ոք չի հուշել,թե հարկավոր է պաշտպանել հայրենիքը: Մեր պապերը այդպես ոտքի են ելել,զենք են վերցրել,երբ վտանգ է սպառնացել իրենց երկրին:

Գերադասել են մեռնել, քան իրենց սուրբ հողը թշնամու ոտքերի տակ տեսնեն: Հայրենասիրությունը այդպես է դրսևորվում`պատերազմի ժամանակ,թշնամու հարձակման ժամանակ:Եվ հիմա տոնական օրերին, երբ հանդիպում ենք շքանշաններ,մեդալներ կրծքներին, սպիներով ծածկված պատերազմի ալեհեր վետերաններին,միշտ ակնածանքով ենք նայում նրանց: Հեշտ կյանք չեն ունեցել վետերանները,շատ դժվարություններ, փորձություններ են կրել, շատ դժբախտություններ ու զրկանքներ տեսել,բայց չեն հուսահատվել միշտ հավատացել են լավ օրվան:Եվ այս ամբողջ հաղթանակներն ու ձեռքբերումները պատերազմի ժամանակ,որ մենք ունեցել ենք, մեր ամուր ու հզոր բանակի շնորհիվ է:Հիմա մեր երկրի պաշտպանները այդ վետերանների ժառանգներն են` մեր քաջ և արի զինվորները:Ովքեր օր ու գիշեր կանգնելով սահմաններին,պաշտպանում են մեզ թշնամու անսպասելի հարձակումներից:  Շատ ծնողների մոտ ,երբ արտաբերում ես բանակ բառը,հուզվում են:Հիշում իրենց որդիներին,որոնց , դեռ երեխա,զորակոչել են բանակ,սակայն միայն բանակը կարող է երիտասարդ տղայից դարձնել խելացի, հնարամիտ ,ամրակազմ և խիզախ տղամարդ:   Բանակը մեր տունն է մեր բերդ-ամրոցը,որտեղ բոլորը պետք է ապրեն միևնույն օրենքներով:Մեր  քաղաքացիները բանակ պետք է զորակոչվեն վստահությամբ,այն լիարժեք գիտակցումով,որ բանակում ծառայելը յուրաքնչյուրիս պարտքն է հայրենիքի նկատմամբ:Ծնողները մտածում են,որ իրենց տղաները չպետք է գնան բանակ և չպետք է անցնեն այդ տանջանքների միջով, սակայն նրանք ոչ թե պետք է խուսափեն բանակից,այլ հպարտանան,որ իրենց տղաները բանակ են գնալու, զինվոր են դառնալու և հայրենիքն են պաշտպանելու:Չէ որ այդ զինվորը, իր հնարամիտ քայլերով,կարող է փրկել մի ամբողջ ազգ: Չենք մոռանում մեր զինվորի` Արմեն Հովհաննիսյանի մասին,ով,կյանքը չխնայելով,դուրս եկավ թշնամու դեմ մենակ և կռվեց մինչև վերջ:Ահա թե ով է իսկական հերոս մարտիկը` նա,ով պայքարում է հանուն ազգի անդորրության և խաղաղության,ում համար ավելի կարևոր է ազգի պաշտպանությունը և ամրությունը,քան ծնողների անվերջ թափվող արցունքները,վիշտն ու տառապանքը:

Մի խոսքով,եթե մենք արտաբերում ենք <<ես սիրում եմ իմ հայրենիքը>> արտահայությունը,մենք ոչ միայն պետք է հենց այնպես ասենք ,այլ աշխատանքով և գործով ապացուցենք ,այսինքն`չխուսափենք բանակից,երկիր պաշտպանելու պարտքը կրենք մեզ վրա և լինենք խաղաղասեր և բարի:

 

Հեղինակ՝ Ռուզաննա Աբրահամյան

One comment on “Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: