Leave a comment

«Կանաչ հեղափոխություն» էությունն ու աշխարհագությունը

Կանաչ հեղափոխությունՄասնագիտական գրականության մեջ գյուղատնտեսության վերակառուցման և ինդուստրացման գործընթացը կոչվում է «Կանաչ հեղափոխություն»: Այն ԱՄՆ-ում, կանադայում և Մեծ Բրիտանիայում հիմնականում ավարտվել է 2-րդ համաշխարհային պատերազմից առաջ: Զարգացած մյուս երկրներում «Կանաչ հեղափոխություն»-ը տեղի ունեցավ անցյալ դարի 50-60-ական թվականներին: Կարելի փաստել, որ հետինդուստրալ երկրները այսօր գտնվում են մյուս «Կենսատեխնոլոգիական հեղափոխության» փուլում, որը բնութագրվում էկենսատեխնոլոգիայի, ԷՀՄ-ի, բույսերի պաշտպանության բոլորովին նոր եղանակների, ագրոտեխնիկայի ու զոոտեխնիկայի նորագույն նվաճումների լայնամասշտաբ կիրառումով:

Զարգացող երկրներում «Կանաչ հեղափոխության» արդյունքները ներդրվեցին անցյալ դարի երկրորդ կեսից և այժմ էլ այս գործընթացը շարունակվում է: Դրական ազդեցությունը այս պարագայում անվիճել է, քանի որ շատ զարգացող երկրներում հնարավոր եղավ ապահովել առաջնային նշանակության պարենային մշակաբույսերի սեփական պահանջարկը: Սակայն, կարելի մաստել նաև մի շարք բացասական միտումներ, որոնք հետևանք են «Կանաչ հեղափոխության»:

Առաջինը, դա նրա օջախային բնույթն էր:

Երկրորդը վերաբերում է «Կանաչ հեղափոխության» սոցիալական հետևանքներին, քանի որ կապիտալ խոշոր ներդրումներ հնարավորություն ունեին ապահովել միայն խոշոր տնտեսությունները: Հետևաբար, մանր ու միջին գյուղացիական տնտեսությունները սննկանում էին:

Երրորդ միտումը վերաբերում է «Կանաչ հեղափոխության» էկոլոգիական հետևանքներին, քանի որ այն ուղղակի ազդում էր պարենամթերքի էկոլգիական մաքրության վրա:

Տնտեսության բնութագրման ժամանակ հաճախ գյուղատնտեսությունը ներառվում է ագրոարդյունաբերական համալիրի մեջ: Վերջինս սահմանվում է որպես՝ մարդկանց կենսագործունեությունը ապահովող պարենամթերքի արտադրությամբ զբաղվող գյուտատնտեսության և սննդի արդյունաբերության ամբողջություն:

Ագրոարդյունաբերական համալիրը ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորում են նրա տարբերությունը նյութական արտադրության մյուս ճյուղերի նկատմամբ: Այդ առանձնահատկություններն են՝

  • Հենվում է բացառապես հողի որպես գլխավոր արտադրամիջոց եվ ջրային ռեսուրսների օգտագործման վրա
  • Հողը որպես գլխավոր արտադրամիջոց ճիշտ օգտագործելու դեպքում ոչ միայն չի սպառվում ֆիզիկապես եվ բարոյապես այլ ընդահակառակը՝ դառնում է ավելի բերի
  • Ուղղակի կախման մեջ է բույսերի եվ կենդանիների վերարտադրության սեզոնային բնույթից եվ կենդանաբանական ցիկլից
  • Համալիրի երկրորդ բաղադրիչը՝ սննդի արդյունաբերությունը բացառապես կախման մեջ է գտնվում առաջին բաղադրիչից՝ գյուղատնտեսությունից
  • Ի տարբերություն արդյունաբերությանը (որն ունի կետային տեղաբաշում) եվ տրանսպորտի (որն ունի գծային տեղաբաշում) համալիրի առաջին բաղադրիչը՝ գյուղատնտեսությունը ունի համատարած տեղաբաշխումб զբաղեցնում է ընդարձակ տարածքներ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: