Leave a comment

Ու՞մ եմ ուզում նմանվել

mirrorgirlՄարդ  շատ հաճախ չգիտի, պարզապես չի կարողանում որոշել, թե իրոք ում կարող է նմանվել: Մտածում եմ ու զգում եմ, որ ես միայն ինձ եմ նման: Մտածում եմ չգիտեմ, թե որն է սահմանը վեհության և ինչին պետք է ձգտեմ: Յուրաքանչյուր մարդու հոգու խորքում նստած է մի թաքուն պահանջ, ստուգել իր լավն ու վատը, ստուգել ինքն իրեն, իր մտածածն ու արածը, ճիշտն ու սխալը, արդարն ու անարդարը, ստուգել իր տեղը կյանքում՝ այս արևի տակ, և իր նմանների կողքին, ստուգել իր ապրելու իմաստն ու նպատակը:

Չեմ սիրում նմանվել նրանց, ովքեր նայելով մարդկանց աչքերի մեջ ստում են, խաբում և անտարբերություն ցուցաբերում բոլոր պարագաներում:

Մեծ փիլիսոփա Ռոժե Գարոդին ասել է. «ինքնակատարելագործման երեք ուղի կա. առաջինը խորհրդածությունների ճանապարհն է, որն ամենաազնիվն է, երկրորդը՝ նմանարկելը՝ ամենահեշտը, և երրորդը փորձ ձեռք բերելու ճանապարհն է, որն ամենադժվարն է»: Հենց այս դժվար ճանապարհն է, որին ես պետք է հասնեմ, նմանվելով նրանց, որոնք ունեն կամքի ուժ և մեծ համբերություն:

Ինչքան մտածում եմ, թե իրոք ում եմ նմանվում՝ նմանվում եմ և՛ մայրիկիս, և՛ հայրիկիս, որոնց մեջ  զարգացած են բնավորթության այնպիսի գծեր, որոնք ինձ թև են տալիս, որ հասնեմ իմ նպատակին: Հայրս իսկական մեծատառով տղամարդ է մեր տանը, մայրս՝ մի քնքուշ ծաղիկ, բարության մարմնացում, արվեստը լավ ընկալող և վերարտադրող, մի բան, որ ժառանգել եմ ես: Դա մի խորացած արվեստ է, որին ձգտում եմ հասնել ես: Ինչքան էլ ուզում եմ չնմանվել որևէ մեկին, այնքան ավելի եմ սկսում նմանվել և ձեռք բերել ծնողներիս բնավորության գծերը: Եվ եթե դա այդպես է, ուրեմն դա ամենալավ նմանակաումն է որ  ես երբևէ  կարող եմ անել կատարյալ մարդ  դառնալու համար:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: