Leave a comment

Մեջբերումներ Սարյանից

saryan

  • Ես չգիտեմ՝ երբ է ծնվել իմ մեջ նկարիչը։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ։
  • Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին։ Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին…
  • Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ։ Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում։ Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը։ Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է։ Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել։
    Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ եմ տեսել իմ նկարների մեջ։ Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես։
  • Ամեն մի իսկական ազգային արվեստագետի ստեղծագործության մեջ պետք է սինթեզված լինեն իր ժամանակաշրջանի համաշխարհային կուլտուրայի առաջադեմ  տենդենցները:
    Սա մեծ արվեստի հիմքն է:
  • Չկան ազնիվ ու ոչ ազնիվ ոճեր: Բոլոր ոճերով էլ ստեղծագործվել են թե՛ գլուխգործոցներ, թե՛ արհեստավորի արտադրանք: Ճիշտ այդպես էլ՝ չկան կարևոր ու երկրորդական ժանրեր:
  • Պետք է նկար ստեղծել և ոչ թե խաբուսիկ բնություն: Բայց առանց բնության զգացողության ու ուսումնասիրության նկար չի ստեղծվում:
  • Արվեստը բնության պատճենահանում չէ: Բայց պետք է լինի բնության պես ներդաշնակ ու բնության պես համոզիչ:
  • Այն ինչ ես հասկանում եմ Տիեզերք-Բնություն ասելով, ինձ համար միաժամանակ նաև էսթետիկական կատարելությունն է, որը ես բնորոշում եմ Ունիվերսալ Գեղեցիկ երկու բառով և որը հենց հավերժական պրոցես ապրող Աբսոլյուտն է:
  • Ցավ չէ, երբ նկարիչը անհաջող կտավ է ստեղծում, բայց դժբախտություն է, երբ նա այդ չի գիտակցում: Սկսվում է նրա անհատականության չեզոքացման կործանարար պրոցեսը:

f88418506b1983f46df0bc86a0b1d011

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: