Leave a comment

Մուրացան – Գևորգ Մարզպետունի

Մուրացանը 19-րդ դարի հայ գրականության նշանավոր դեմքերից մեկն է, որի կյանքն ու գործը ժողովրդասիրոթյան վառ օրինակ եղավ թե՛ իր ժամանակակիցների, թե՛ հետագա սերունդների համար: Ինչպես ասել է Իսահակյանը. <<Մուրացանի տաղանդը լրիվ ընդգրկել է  հայ ժողովրդի կյանքը: Ռեալիստական ճշտությամբ նա պատկերել է չունևորների, ընչազուրկների ծանր վիճակը, կապիտալիստների շահագործումները, կեղեքումները՝ նա գրել է սրտի ցավով, սրտի արյունով, համոզմունքով, վառ հավատով: Նա խորունկ հայրոնասեր էր և ժողովրդասեր>>: Մուրացանն ասել է. << Երբեք չեմ սպասել և սպասում, որ մարդիկ փառաբանեն ինձ, ես ոչ բանաստեղծ եմ երևակայում ինձ և ոչ էլ պսակներ եմ որոնում, ով որ յուր ներքին դատարկությունը լցնելու կարիք է զգում, թող նա իրեն հռչակել տա պսակներ որոնե, հոբելյաններ մուրա>>: Մուրացանի դերը նշանակալից է նաև հայ գրական լեզվի զարգացման մեջ: Մուրացանը իր ստեղծագործություններում պատկերում է ինչպես գյուղական կյանքը, այնպես էլ՝ քաղաքի: Նրա որոշ ստեղծագործություններ էլ պատկերում են հայ ժողովրդի պատմությունը: Գյուղի մասին գրվածքներից է. <<Խորհրդավոր միանձնուհի>>, <<Առաքյալը>>, <<Նոյի ագռավը>> և այլն: Քաղաքի մասին ստեղծագործություններից է. <<Ռուզան>>, <<Հարուստնեևը զվարճանում են>> և այլն:

Հայ ժողովրդի պատմությունը պատկերող գրվածքներից մեծ տեղ է գրավում <<Գևորգ Մարզպետունի>> պատմավեպը: <<Գևորգ Մարզպետունի>>վեպի շարժառիթը հայ ժողովրդի միասնության գաղափարը նոր ժամանակներում, օտար բռնակալության  դեմ պայքարը կազմակերպելու և հայ ժողովրդի ազատագրության խնդիրը հրահրելու համար: Վեպի հիմքում ընկած են 10-րդ դարի պատմական իրադարձությունները: Այդ դարաշրջանում հայ ժողովուրդը վերջին հաղթական կռիվներն էր մղում արաբական զավթիչների դեմ: Պատմական աղբյուրները հանդիսանում են 10-րդ դարի պատմիչների Հովհաննես Դրասխանակերտցու <<Պատմություն հայոց>> և Թովմա Արծրունու <<Պատմությունն տանն Արծրունյաց>>գրքերը: <<Գևորգ Մարզպետունու>> գաղափարը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարն է արաբական զավթիչների դեմ: Վեպի գլխավոր հերոսը՝ Գևորգ Մարզպետունին , ով մեր գրականության ամենահաջողված կերպարներից մեկն է: Մարզպետունի իշխանը տարիքավոր և ազնվական դեմքով տղամարդ էր, ծածկված թեթև սաղավարտով և արծաթապատ սրով ու փոքրիկ փայլուն վահանակով: Գևորգ Մարզպետունու նպատակն էր, կենտրոնախույս պետությունը դարձնել կենտրոնաձիգ պետություն և վերջին հագարացուն դուրս շպրտել հայրենիքից: Մարզպետունին շինարար ոգի է, խելոք ու քաջ, իմաստուն է, ունի տարիների կենսափորձ, կրթված է: Նա մեծ հայրենասեր է և ժողովրդասեր: Զորավարը երկրի ու ժողովրդի շահը բարձր է դասում անձնականից. <<Նա չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե խելք ու սիրտ ունեցող տղամարդը կարող է ընդհանուր հայրենիքի շահը զոհել յուր անձնական չնչին հաճույքին>>: Իշխանը հաստատակամ է իր խոսքին: Երբ երդում է տալիս բոլորի առջև նա մինչև վերջ այդ երդումը չի դրժում: Նա երդվում է հայրենականի անունով, հայրենիքի արևով, սուրբ գերեզմանով, նույնիսկ իր ընտանիք չի վերադառնա մինչև վերջին հագարացին դուրս չի շպրտի: Իշխանը ասում է, որ պիտի ապացուցի՝ ամրոցների  և իշխանական զորության մեջ չի ամփոփվում հայրենիքի ուժը, այլ նրա որդիների անձնազոհության մեջ, որ քսան նահատակներն ավելի արժեն քան քսան հազար զինվորներից կազմված բանակը: Նրա հայրենասիրությունը վառ երևում է այնտեղ երբ թագավորի հետ ասում էր որ ինքը չի կարող նստել  իր բերդում, այնպիսի մի ժամանակ, երբ թագավորը Սևանում ճգնում է: Ժողովրդասեր է, հոգում է ժողովրդի մասին: Մարզպետունին որքան որ առնական, հպարտ, հզոր զորավար է, բայց ունի շատ տխուր սիրտ: Նա ձեռք չի բարձրացնում հայրենակցի վրա, բայց թշնամու հանդեպ անողոք է: Նա ընտանիքում խիստ, բայց սիրված հայր է, լավ ամուսին: Նա որդուն՝ Գոռին իր զինվորների հետ հավասար է համարում: Եվ մտածում է որ մեկ է մահը պետք է գա, ավելի լավ է հայրենիքի համար պայքարում իր որդուն մահը տանի, եթե աստված այդպես է որոշել: Մարզպետունին ազգերի գոյության հիմքը տեսնում է ընտանիքի ամրության մեջ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: