Leave a comment

Մեջբերումներ Սարյանից

saryan

  • Ես չգիտեմ՝ երբ է ծնվել իմ մեջ նկարիչը։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ։
  • Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին։ Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին…
  • Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ։ Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում։ Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը։ Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է։ Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել։
    Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ եմ տեսել իմ նկարների մեջ։ Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես։
  • Ամեն մի իսկական ազգային արվեստագետի ստեղծագործության մեջ պետք է սինթեզված լինեն իր ժամանակաշրջանի համաշխարհային կուլտուրայի առաջադեմ Continue Reading »
Leave a comment

Ու՞մ եմ ուզում նմանվել

mirrorgirlՄարդ  շատ հաճախ չգիտի, պարզապես չի կարողանում որոշել, թե իրոք ում կարող է նմանվել: Մտածում եմ ու զգում եմ, որ ես միայն ինձ եմ նման: Մտածում եմ չգիտեմ, թե որն է սահմանը վեհության և ինչին պետք է ձգտեմ: Յուրաքանչյուր մարդու հոգու խորքում նստած է մի թաքուն պահանջ, ստուգել իր լավն ու վատը, ստուգել ինքն իրեն, իր մտածածն ու արածը, ճիշտն ու սխալը, արդարն ու անարդարը, ստուգել իր տեղը կյանքում՝ այս արևի տակ, և իր նմանների կողքին, ստուգել իր ապրելու իմաստն ու նպատակը:

Չեմ սիրում նմանվել նրանց, ովքեր նայելով մարդկանց աչքերի մեջ ստում են, խաբում և անտարբերություն ցուցաբերում բոլոր պարագաներում:

Մեծ փիլիսոփա Ռոժե Գարոդին ասել է. «ինքնակատարելագործման երեք ուղի կա. Continue Reading »

Leave a comment

«Կանաչ հեղափոխություն» էությունն ու աշխարհագությունը

Կանաչ հեղափոխությունՄասնագիտական գրականության մեջ գյուղատնտեսության վերակառուցման և ինդուստրացման գործընթացը կոչվում է «Կանաչ հեղափոխություն»: Այն ԱՄՆ-ում, կանադայում և Մեծ Բրիտանիայում հիմնականում ավարտվել է 2-րդ համաշխարհային պատերազմից առաջ: Զարգացած մյուս երկրներում «Կանաչ հեղափոխություն»-ը տեղի ունեցավ անցյալ դարի 50-60-ական թվականներին: Կարելի փաստել, որ հետինդուստրալ երկրները այսօր գտնվում են մյուս «Կենսատեխնոլոգիական հեղափոխության» փուլում, որը բնութագրվում էկենսատեխնոլոգիայի, ԷՀՄ-ի, բույսերի պաշտպանության բոլորովին նոր եղանակների, ագրոտեխնիկայի ու զոոտեխնիկայի նորագույն նվաճումների լայնամասշտաբ Continue Reading »

Leave a comment

Առաջատար երկրներ

Ներկայացված  են տարածքով, բնակչությամբ առաջատար երկրները,  աշխարհի միապետությունները և դաշնային կառուցվածք ունեցող պետությունները:

Ցանկության դեպքում կարող եք ներբեռնել  

2 Comments

Իմ առաջին ուսուցիչը

Իմ  առաջին  ուսուցիչըԿյանքում ամենաթանկ հիշողությունները մեր մանկության  հիշողություններն են, ավելի ճիշտ հուշն այն ամենի հանդեպ ինչն արդեն վաղուց  անցել է: Ասում են՝ երեխան ի  սկզբանե մաքուր թուղթ  է: Եվ այդ  թղթի վրա անջնջելի հետք  են թողնում ծնողները, հետո թերևս ուսուցչիները: Որպես կյանքի նոր փուլի սկիզբ շատ կարևոր է,  թե ինչպիսին է առաջին ուսուցչիը:

Ես հիշում եմ իմ առաջին ուսուցչուհուն, հիշում եմ այն օրը, երբ առաջին անգամ մտա դպրոց ու նա իր բարի աչքերով նայեց ինձ, բռնեց  ձեռքս ու տարավ դասարան: Հիշում եմ նրա դասերը,  երբ հաճույք  էր լսել թե նա ինչպես  է  դասը բացատրում: Ամեն մի տառը, ամեն Continue Reading »

Leave a comment

Ի՞նչ լավ ու բարի գործեր եմ կատարել

  Բարություն  Բարությունը մի լեզու է, որով կաորղ են խոսել համրերը և, որը կարող են լսել խուլերը: Յուրաքանչյուրը, ով իրեն համարում է զգայուն և կարողանում է դժվար իրավիճակում օգնել ուրիշին, կարող է վստահ լինել, որ կապրի մինչև խոր ծերություն: Շատ կարևոր է կյանքում կատարել լավ և բարի գործեր: Երբ մարդ լավ գործ է կատարում, նա հանգստանում է և հոգեկան բավարարվածություն ստանում : Ես ինքս ել ամեն երեկո, քնելուց առաջ մտածում եմ իմ այդ օրվա կատարած լավ ու բարի գործերի մասին: Ես այդպիսի օրը համարում եմ հաջողված: Փորձում հնարավորությանս սահմաններում օգնել և՛ անծանոթներին և՛ մտերիմներիս: Երբեմն օգնում եմ մայրիկիս խոհանոցում կամ տունը մաքրելիս, երբեմն տատիկիս խաչբառ լուծելիս: Continue Reading »

1 Comment

Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը

Հայոց բանակԻմ կարծիքով յուրաքանչյուր ոք պիտի լինի հայրենասեր, և ամեն մարդ պետք է լինի պաշտպան հայրենի հողին: Հայրենասիրությունը մարդուն դարձնում է համարձակ և վճռական,երբ հայրենիքը վտանգված է, պետք է գիտակցել,որ անձնական պատասխանատվություն ենք կրում այն ամեն ինչում,ինչ կատարվում է երկրում:Մեր ժողովուրդը իր գոյության բազում դարերի ընթացքում ունեցել է այնպիսի զավակներ,որոնք պատրաստ են եղել զոհաբերել անգամ ամենաթանկը`կյանքը:Միթե սրա վկայությունը չէ,որ մեր պապերը նահատակվել են, որպեսզի ապրի իրենց երկիրը,պահպանվի իրենց պատիվն ու արժանապատվությունը :Եվ եթե փորձենք թվարկել այդպիսի հերոսներին ,ապա դա նույնը կլինի , թե հաշվենք պարզկա երկնքում ցոլացող աստղերը: Նրանց ոչ ոք չի հուշել,թե հարկավոր է պաշտպանել հայրենիքը: Մեր պապերը այդպես ոտքի են ելել,զենք են վերցրել,երբ վտանգ է սպառնացել իրենց երկրին:

Continue Reading »