Վերլուծություններ

Պեպոյի կերպարը

Մեծ է Գաբրիել Սունդուկյանի դերը մեր հայ դրամատուրգիայի և թատերական արվեստի պատմության մեջ: Նա հանդես է եկել 60-70-ական թվականներին: Սունդուկյանի լավագույն ստեղծագործություններն են «Պեպո», «Քանդած օջախ», «Էլի մեկ զոհ», «Խաթաբալա» և այլն: Այս ստեղծագործություններով նա հռչակ և ժողովրդականություն է ձեռք բերել: 70-ական թվականներին Սունդուկյանի ստեղծագործական աճման ամենանշանավոր արտահայտությունը «Պեպո» կատակերգությունն է: Այն գրված է քննադատական ռեալիզմով: Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն» ոչ միայն […]

Եղիշե Չարենց – «Ամբոխները խելագարված»

Եղիշե Չարենցը հանդես է եկել 20-րդ դարի սկզբներին: Նա դարձավ հայ սովետական գրականության սկզբանավորողն ու խոշորագույն դեմքը: Չարենցը հայ գրականությունը հարստացրեց հեղափոխության շնչով ու գաղափարներով, նոր թեմաներով ու ժանրերով: Նա հայ գրականության մեջ ամրապնդեց  սոցիալիստական ռեալիզմի գեղարվեստական մեթոդը և ժամանակակից պոեզիայի հետագա զարգացման նոր ուղիներ բացեց: Չարենցը գրել է տարբեր թեմանրով ստեղծագործություններ, բայց գլխավոր  տեղը […]

Դերենիկ Դեմիրճյան – Վարդան Մամիկոնյանի կերպարը

Դերենիկ Դեմիրճյանը հանդես է եկել 19-րդ դարի վերջին: Նա ռեալիստ է, հոգեբանական անալիզի մեծ վարպետ, փիլիսոփա, ունի ինքնատիպ ոճ, պատմաբան է, գիտնական և հրապարակախոս: Ավ. Իսահակյանը ասել է. «Նա հոգեբանական անալիզի վարպետ է, ունի դիտող սուր աչք, թափանցող միտք, օժտված է հումորով, նրա լեզուն յուրահատուկ է՝ անհատական ոճով, որ գեղեցիկ է ինքնին՝ հարուստ ինքնուրույն պատկերներով, անսպասելի […]

Ակսել Բակունց – Ալպիական Մանուշակ

Ակսել Բակունցը հանդես է եկել XX դարի 20-ական թթ.: Հայ գրականության մեջ նրա ինքնատիպությունն այն է, որ նա իր ստեղծագործությունները պատկերեց այպիսի նրբությամբ և քնքնշությամբ, որ Ավ. Իսահակյանն ասել է. <<Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասյան շնչով և փայլատակում են Սարյանական կտավների գույներով, դա Ակսել Բակունցն է>>: <<Ալպիական մանուշակ>> պատմվածքը Ակսել Բակունցի […]

Մուրացան – Գևորգ Մարզպետունի

Մուրացանը 19-րդ դարի հայ գրականության նշանավոր դեմքերից մեկն է, որի կյանքն ու գործը ժողովրդասիրոթյան վառ օրինակ եղավ թե՛ իր ժամանակակիցների, թե՛ հետագա սերունդների համար: Ինչպես ասել է Իսահակյանը. <<Մուրացանի տաղանդը լրիվ ընդգրկել է  հայ ժողովրդի կյանքը: Ռեալիստական ճշտությամբ նա պատկերել է չունևորների, ընչազուրկների ծանր վիճակը, կապիտալիստների շահագործումները, կեղեքումները՝ նա գրել է սրտի ցավով, սրտի արյունով, […]

Սասունցի Դավթի կերպարը

Հայ ժողովրդի հյուսած բազմաթիվ հերոսական դյուցազներգությունների մեջ իր գեղարվեստական բարձր արժանիքներով աչքի ընկած և ամենաբնորոշ գծերով օժտված էպոսը <<Սասունցի Դավիթ>>  Էպոսն է: Սասունցի Դավիթ էպոսը ստեղծվել է   8-10 դարերում, երբ հայ ժողովուրդը հերոսական պայքար էր մղում արաբական բռնակալների դեմ: Էպոսը առաջին անգամ գրի է առել Գարեգին Սրվանձտյանը, իսկ հետո՝ Մանուկ Աբեղյանը: Էպոսը կազմված է […]

Րաֆֆի «Սամվել» -Աշխենի բնութագիրը

Րաֆֆու «Սամվել»  պատմական վեպը հայկական գրականության լավագույն կոթողներից մեկն է: Վեպը գրվել է հայկական դպրոցների փակման առիթով: Րաֆֆին իր ժամանակաշրջանը համեմատում է IV  դարի  իրադարձությունների հետ, որի ժամանակ ևս Հայաստանում տիրում էր համատարած անգրագիտություն: Րաֆֆու «Սամվել»  պատմական վեպի գլխավոր հերոսը Սամվելն է, որի մեջ Րաֆֆին մարմնավորել է իսկական հայ տղամարդու հատկանիշները: Ռշտունյաց մեծափառ օրիորդը՝ Աշխենը, Սամվելի սիրելին […]

Խ. Աբովյան «Վերք Հայաստանի» – Աղասու բնութագիրը

Աբովյանը Հայ նոր գրականության սկզբնավորողն ու հիմնադիրն է «Վերք Հայաստանի» պատմական վեպով: «Վերք Հայաստանի» վեպի գեղարվեստական մեծության ամենակարևոր նախադրյալներից մեկը պատմական  ժամանակաշրջանի լայն և խորը ընգրկումն է: Աբովյանը իր վեպի հերոս է ընտրել հասարակ մարդու՝ Աղասուն՝ մեծ հարված հասցնելով կլասիցիզմին: Աղասին ժողովրդի մարմնացումն է, որի մեջ արտացոլված է հայրենասիրությունը, ժողովրդի ազգասիրությունը: Եվ ահա պարսկական բռնակալության դեմ սուր բարձրացնողներից […]

Րաֆֆի «Սամվել» Հառաջաբան

Լույս է տեսել 1886թ.: Վեպը գրվել է Հայկական դպրոցների փակման առիթով: Վեպի նյութ է ծառայել Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու «Հայոց պատմություններրը»: Վեպը բաղկացած է Հառաջաբանից, 3 գլուխներից և փակագծերի մեջ հավելվածից:                               Հառաջաբան Հառաջաբանում հեղինակը գրում է, որ ինքը նպատակ է […]

Րաֆֆի «Սամվել» -Սամվելի բնութագիրը

Րաֆֆու «Սամվել»  պատմական վեպը հայկական գրականության լավագույն կոթողներից մեկն է: Վեպը գրվել է հայկական դպրոցների փակման առիթով: Րաֆֆին իր ժամանակաշրջանը համեմատում է IV  դարի  իրադարձությունների հետ, որի ժամանակ ևս Հայաստանում տիրում էր համատարած անգրագիտություն: Րաֆֆու «Սամվել»  պատմական վեպի գլխավոր հերոսը Սամվելն է, որի մեջ Րաֆֆին մարմնավորել է իսկական հայ տղամարդու հատկանիշները. «Մամիկոնյան տոհմից ոմն Սամվել սատակյաց ըզ հայր […]

Րաֆֆի «Սամվել» Փառանձեմի բնութագիրը

   «Սամվելը» Րաֆֆու պատմական վեպերից է:  «Սամվելը» լույս է  տեսել 1886թ. Թիֆլիսի  «Մշակ»  ամսագրում:  «Սամվել»  վեպը հայկական գրականության լավագույն կոթողնեիրց մեկն է:  Վեպում նկարագրվում է IV  դարի ծանր իրադարձությունները` Արշակ թագավորի գերեվարումը և Հայաստանի անպաշտպան իրավիճակը:  Այս ընթացքում քանի որ բացակայում էին երկրի գլխավոր տղամարդիկ շատ կարևոր էր կանանց դերը: Եվ այդպիսի վեհ և հայրենասեր […]