Շարադրություններ

Ու՞մ եմ ուզում նմանվել

Մարդ  շատ հաճախ չգիտի, պարզապես չի կարողանում որոշել, թե իրոք ում կարող է նմանվել: Մտածում եմ ու զգում եմ, որ ես միայն ինձ եմ նման: Մտածում եմ չգիտեմ, թե որն է սահմանը վեհության և ինչին պետք է ձգտեմ: Յուրաքանչյուր մարդու հոգու խորքում նստած է մի թաքուն պահանջ, ստուգել իր լավն ու վատը, ստուգել ինքն իրեն, […]

Իմ առաջին ուսուցիչը

Կյանքում ամենաթանկ հիշողությունները մեր մանկության  հիշողություններն են, ավելի ճիշտ հուշն այն ամենի հանդեպ ինչն արդեն վաղուց  անցել է: Ասում են՝ երեխան ի  սկզբանե մաքուր թուղթ  է: Եվ այդ  թղթի վրա անջնջելի հետք  են թողնում ծնողները, հետո թերևս ուսուցչիները: Որպես կյանքի նոր փուլի սկիզբ շատ կարևոր է,  թե ինչպիսին է առաջին ուսուցչիը: Ես հիշում եմ իմ […]

Ի՞նչ լավ ու բարի գործեր եմ կատարել

    Բարությունը մի լեզու է, որով կաորղ են խոսել համրերը և, որը կարող են լսել խուլերը: Յուրաքանչյուրը, ով իրեն համարում է զգայուն և կարողանում է դժվար իրավիճակում օգնել ուրիշին, կարող է վստահ լինել, որ կապրի մինչև խոր ծերություն: Շատ կարևոր է կյանքում կատարել լավ և բարի գործեր: Երբ մարդ լավ գործ է կատարում, նա […]

Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը

Իմ կարծիքով յուրաքանչյուր ոք պիտի լինի հայրենասեր, և ամեն մարդ պետք է լինի պաշտպան հայրենի հողին: Հայրենասիրությունը մարդուն դարձնում է համարձակ և վճռական,երբ հայրենիքը վտանգված է, պետք է գիտակցել,որ անձնական պատասխանատվություն ենք կրում այն ամեն ինչում,ինչ կատարվում է երկրում:Մեր ժողովուրդը իր գոյության բազում դարերի ընթացքում ունեցել է այնպիսի զավակներ,որոնք պատրաստ են եղել զոհաբերել անգամ ամենաթանկը`կյանքը:Միթե […]

Գարու՜ն…

Արևի առաջին ճառագաըթների ներքո Մասիսի սպիտակափառ գագաթը փայլում էր վարդագույն շողերով:Փչում էր մեղմ հովիկը ծաղիկները ժպտում էին:Հանդիսավոր բացվոմ էր գարնանային առավոտը Արարատյան դաշտւմ:Լեռները փրփրադեզ ծովերի պես չորս հորիզոնների ափերից ելած՝միտւմ էին իրար գալ և ողողել ողջ դաշտը:Մասիսի սպիտակափառ գագաթը քիչ-քիչ սկսւմ էր հալվել և արևի ճառագայթներից շիկնել:Արևի շողերը Մասիսի գագաթների ետևից կարծես ժպտում էին բոլորին […]

Ինչու է անհրաժեշտ ուշադիր և շատ կարդալ

   Սովորաբար «Գիրք կարդալ սիրու՞մ ես» հարցին`  դպրոցականները պատասխանում են ոչ՛ պատճառաբանելով, որ դա ուղղակի պարտականություն է, այն էլ՝ շատ ձանձրալի: Ի վերջո ինչու՞ է  անհրաժեշտ ուշադիր և շատ կարդալ:  Նախևառաջ գիրք կարդալը օգտակար է: Զարգացնում է մտածողությունը: Գիրք կարդալու շատ կարևոր առանձնահատկություններից մեկը հենց սա է: Կարդալիս մենք շատ ենք մտածում՝ փորձելով հասկանալ այս […]

Անձրև

Անձրև,անձրև…ինչքան հոգեհարազատ է այս բառը իմ ականջներին ու շուրթերին…. Ինչքան եմ անձրևի սառը կաթիլների տակ քայլել ու խորհել… Անձրևի ժամանակ մտքերն ինզ հանգիստ չեն տալիս,չեն թողնում մի վարկյան վայելեմ անձրևի սաոը ներկայությունը : Անընդհատ հիշում եմ մանկությունս, հիշում եմ `բոլոր այն խենթ պահերը, որ ապրել եմ, հիշում եմ նաև այն հիմար վեճերը, որի մեջ ընկնում […]

Մեռյալ քաղաք

…Առավոտ էր:Քաղաքը դեռ չէր արթնացել:Ընդհանրապես քաղաքը միշտ քնած էր`թե գիշեր,թե ցերեկ:Քնած էին բոլորը:Քնած էր ամեն ինչ:Քնած էին մարդկային հոգիները:Քնած էին շենքերը:Միայն արթուն էր մեկը:Նա պրն.Ճշմարտությունն էր:Նա միշտ արթուն էր:Մեկ միլիոն,թե մեկ ու կես միլիոն տարի էր ապրել:Այլևս չէր հիշում:Տեսել էր նա ամեն ինչ:Աշխարհի ստեղծումից մինչև կրակի հայտնագործումը,դրանից մինչև անիվի հայտագործումը,սրանից մինչև առաջին քաղաքակրթության ստեղծումը և […]

Ա՜խ, այդ յոթերորդ ժամը

Ամառային արձակուրդներից հետո մի տեսակ  դժվար էր կրկին համակերպվելը խիստ  դասաժամերին ու դպրոցական կարգ ու կանոնին: Կիսաքուն վիճակում դասի հաճախել և մի բան էլ մինչև յոթերորդ դասաժամը մնալ դպրոցում՝ մի փոքրիկ մահի է նման: Մենք՝ աշակերտներս մեր ակտիվությունը ցուցաբերում ենք մինչև հինգերորդ դասաժամը: Դրանից հետո սկսվում է մեր թոռոմած ու ընկճված վիճակը: Ծիծաղելի է նույնիսկ, […]

Պանդխտությունը չարիք է

Ես այս չարիքի ցավը առաջին անգամ զգացի այն ժամանակ,երբ ինձ,քույրերիս և ծնողներիս բաժանեցին:Այդ բաժանման պատճառը ես այդպես էլ չհասկացա,չնայած որ տարիներ անց  այդ ցավը ես կրկին զգացի,բայց այս անգամ այդ ցավի,այդ չարիքի պատճառը 1915 թվականին կատարված ցեղասպանությունն էր,որի մասին ես կարդացել եմ “1915թ. հայոց ցեղասպանություն” հոդվածում:Հենց  այս ցեղասպանության պատճառով էլ  պանդխտությունը հարազատ է դարձել թե` […]

Գրականությունն իմ կյանքում

Հայ գրականությունը հարուստ է մեծն մարդկանցով, ովքեր դարեր շարունակ նպաստել են հայ գրականության զարգացմանը, ովքեր սկզբնավորել, կազմավորել և բարձրացրել են հայ գրականությունը: Օրինակ՝ Հովհ. Թումանյանը, Րաֆֆին, Դերենիկ Դեմիրճյանը, Եղիշե Չարենցը և այլք, իրենց ստեղծագործություններով ամեն մեկը մի նորույթ է մտցրել և ամեն մեկը մեծ գեղարվեստական արժեք է ներկայացնում: Դարեր շարունակ նրանց ստեղծագործությունների հետ են մեծացել […]

Թող գարունները գան ու չգնան…

Որ գարունները գան ու չգնան, Որ հավերժանան զմրուխտ դրախտով, Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան, Որ մարդը ցնծա հավերժի բախտով: Գարունն իր առեղծվածային գույներով պատել էր քաղաքը: Օդը մանկան արցունքի պես պարզ էր ու ջինջ: Հեքիաթային հմայք էր իջել քաղաքի վրա: Մերթընդմերթ անձրևն էր հյուրընկալում քաղաքին` հիշեցնելով տախծի գոյությունը: Բոլորը տխրում էին ու հիշում անցյալի դառն […]

Հայոց մեծ եղեռն (Ինչու՞ են հիշողությունները կարևոր)

19-րդ դարի 80-ական թվականներին Աբդուլ Համիդ երկրորդը սկսել էր հայերի ֆիզիկական բնաջնջման քաղաքականություն: Որոշ ժամանակ անց, իշխանությունը վերցնելով իրենմց ձեռքը, երիտթուրքերը շարունակեցին այդ քաղաքականությունը: Այն ակնառու կերպով դրսևորվեց 1915-16թթ.: Եռիշխանապետությունը, ոչը դարձել էր հայ ժողովրդի դահիճը, ծրագրեց ու իրականացրեց հայերի զանգվածային ցեղասպանություն: Մեկուկես միլիոն հայ սպանվեց, մոտ ութ հարյուր հայ գաղթականներ ապաստան գտան ուրիշ երկրներում: […]

My school is the best (composition)

I think my school is the best school ever..my school is the best because i grow up here in this school with my friend who are with me up to now know that many teenagers don’t like going to school,and all stuff but i think that school must be the best place in every child’s […]

School in my life (composition)

School in my life have a great significance. owing to school i have much knowledge. School changed my world view. I like my teachers. I always try to please my teachers with my work, conduct and behaviour. Owing to school i pave one’s way for my future. It is necessary to work hand in your […]

Անտառն ապրել է ուզում

    Մի յուրօրինակ աշխարհ է անտառը՝ լեցուն  բազմաբույր ծաղիկներով, խայտաբղետ գույներով, զմրուխտաշող կանաչով, բյուրատեսակ կենդանիներով: Դեպի արևը ձգվող ծառերը կողք կողքի հարևանություն են անում, բայց գոյատևման անզիջում պայքար է գնում նրանց միջև, բոլորն ուղղընթաց ձգտում են դեպի ոսկեշող երկինքը: Մրրկահողմի ժամանակ գրկախառնվում են, մեջք մեջքի տված՝ օրորվում, ճռռում, գիրկընդխառն մաքառում ահեղամռունչ տարերքի դեմ:   […]

Պանդխտություն

Երբ օտարության մեջ ես գտնվում, թվում է թե այնտեղ՝ հայրենիքում, քո սուրբ երկրում, ամեն ինչ քեզ է կանչում: Կարոտի զգացման հետ միաժամանակ, սկսում ես գնահատել այն, ինչը առաջ չէիր էլ նկատում: Մահացող օրերի երեկոները, քայլում ես մթին ուղիներով և հիշում մանկության պայծառ օրերը: Օտար տեղերում գիշերներն անվախճան են թվում. այն պատճառով, որ մենակ ես մնում […]

Հայերը

Մենք՝ հայերս, փոքրիկ հաղթանակներով շուտ ոգևորվում ենք, բոլորին համարում մեր եղբայրն ու հարազատը: Իսկ հենց որ այդ եղբայրներից մեկնումեկը գողանում է մեր նախնիների բնօրրանը՝ մեր երկիրը, նենգություն ենք համարում:  Հետո էլ զարմանում ենք, որ Աստված՝ իբրև ամենակարող և ամենատես, անօրեններին չի պատժում: Բորբոքվում ենք սկսում հուսահատվել այնքան ժամանակ, մինչև վրա հասնի հայոց համընդհանուր, այսինքն ՝ […]

Անկոտրուն սեր

Մի տղա ու աղջիկ սիրում էին միմյանց, առանց մեկմեկու ապրել չէին կարող: << Ինչպե՞ս անեմ, որ նրանց իրարից բաժանեմ>>,- մտածում է տեղի չար իշխանը, որ աչք ուներ աղջկա վրա: Փախչելով բռավորից՝ տղան և աղջիկը մտնում են Արաքս գետը և լողալով հեռանում հայրենի բնօրրանից: Չար իշխանը Վանա լճի մոտ հասնում է նրանց: Նրա թիկնապահները քաշքշում են […]

Մեր լեզուն մեր զենքն է

Լեզուն ամեն մի ժոզովրդի ազգային գոյության ու էության  ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:      Հ. Թումանյան. Լեզուն մեր պատմությունն է, մեր լեզվամտածելակերպի մեջ խտացված է մեր ողջ պատմությունը: Մեր նախնիները մեզ և աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել: Բայց մենք […]

«Աշխարհն առանց ինտերնետի»

Ինտերնետը տեղեկատվությունների ընդհանուր համացանց է, որից օգտվում են աշխարհի տարբեր սեռի և տարիքի միլիոնավոր մարդիկ` համակարգիչներով, հեռախոսներով և այլ սարքերով: Ինտերնետը դարձել է անբաժանելի կենսական պահանջ և անփոխարինելի «գործիք» :  Ինտերնետից չօգտվել ժամանակակիցների համար նշանակում է մեծ զոհաբերություն կատարել: Սակայն կարծում եմ երկար ժամանակ օգտվելու դեպքում սահմանափակվում է օգտվողի աշխարհընկալումը և հանգեցնում իրական կյանքի արժեքների […]

Գարուն

Գարուն էր՝ արբշիռ գույներով, երփներանգ ծաղիկներով: Ամպշող երկնքում ճախրում էին թռչունները, թփուտներում վխտում էին կենդանիները: Նրբագեղ մանուշակները նազում էին ստվերոտ անկյուններում, ծփծփում էինը, փրփրաշառաչ գետը հոսում էր դեպի ծովը: Աղբյուրները կարկաչում էին, ջրարբի շուշանները՝ մեղմօրոր ճոճվում էին ջրերի վրա: Անտառը երգում կարծես ներբողում էր մայր բնությանը: Մարդու սիրտը թպրտում է այդ ապշեցուցիչ գեղեցկություններից:

Ձյուն է, ձմեռ է, սպիտակ է…

Առավոտյան երբ արթնացա մոտեցա պատուհանին, և ինչպիսի գեղեցիկ տեսարան` շուրջը ամբողջը պատված էր ձյունով` սպիտակ և փայլուն: Ձյան վրա քիչ-քիչ հայտնվում էին առաջին ոտնահետքերը: Առավոտյան անդորրի մեջ երգում էին թռչունները ու կտուրների վրա թռչկոտելով ստեղծում գեղեցիկ պատկերներ: Եղեևնինեևը Ձյան ծանրությունից խոնարհվել էին: Օրը քիչ-քիչ արթնանում էր և փողոցներում ավելի ու ավելի էին շատանում մարդիկ: Թարմ […]