Leave a comment

Մեջբերումներ Սարյանից

saryan

  • Ես չգիտեմ՝ երբ է ծնվել իմ մեջ նկարիչը։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ։
  • Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին։ Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին…
  • Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ։ Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում։ Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը։ Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է։ Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել։
    Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ եմ տեսել իմ նկարների մեջ։ Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես։
  • Ամեն մի իսկական ազգային արվեստագետի ստեղծագործության մեջ պետք է սինթեզված լինեն իր ժամանակաշրջանի համաշխարհային կուլտուրայի առաջադեմ Continue Reading »
Leave a comment

Ու՞մ եմ ուզում նմանվել

mirrorgirlՄարդ  շատ հաճախ չգիտի, պարզապես չի կարողանում որոշել, թե իրոք ում կարող է նմանվել: Մտածում եմ ու զգում եմ, որ ես միայն ինձ եմ նման: Մտածում եմ չգիտեմ, թե որն է սահմանը վեհության և ինչին պետք է ձգտեմ: Յուրաքանչյուր մարդու հոգու խորքում նստած է մի թաքուն պահանջ, ստուգել իր լավն ու վատը, ստուգել ինքն իրեն, իր մտածածն ու արածը, ճիշտն ու սխալը, արդարն ու անարդարը, ստուգել իր տեղը կյանքում՝ այս արևի տակ, և իր նմանների կողքին, ստուգել իր ապրելու իմաստն ու նպատակը:

Չեմ սիրում նմանվել նրանց, ովքեր նայելով մարդկանց աչքերի մեջ ստում են, խաբում և անտարբերություն ցուցաբերում բոլոր պարագաներում:

Մեծ փիլիսոփա Ռոժե Գարոդին ասել է. «ինքնակատարելագործման երեք ուղի կա. Continue Reading »

Leave a comment

«Կանաչ հեղափոխություն» էությունն ու աշխարհագությունը

Կանաչ հեղափոխությունՄասնագիտական գրականության մեջ գյուղատնտեսության վերակառուցման և ինդուստրացման գործընթացը կոչվում է «Կանաչ հեղափոխություն»: Այն ԱՄՆ-ում, կանադայում և Մեծ Բրիտանիայում հիմնականում ավարտվել է 2-րդ համաշխարհային պատերազմից առաջ: Զարգացած մյուս երկրներում «Կանաչ հեղափոխություն»-ը տեղի ունեցավ անցյալ դարի 50-60-ական թվականներին: Կարելի փաստել, որ հետինդուստրալ երկրները այսօր գտնվում են մյուս «Կենսատեխնոլոգիական հեղափոխության» փուլում, որը բնութագրվում էկենսատեխնոլոգիայի, ԷՀՄ-ի, բույսերի պաշտպանության բոլորովին նոր եղանակների, ագրոտեխնիկայի ու զոոտեխնիկայի նորագույն նվաճումների լայնամասշտաբ Continue Reading »

Leave a comment

Առաջատար երկրներ

Ներկայացված  են տարածքով, բնակչությամբ առաջատար երկրները,  աշխարհի միապետությունները և դաշնային կառուցվածք ունեցող պետությունները:

Ցանկության դեպքում կարող եք ներբեռնել  

2 Comments

Իմ առաջին ուսուցիչը

Իմ  առաջին  ուսուցիչըԿյանքում ամենաթանկ հիշողությունները մեր մանկության  հիշողություններն են, ավելի ճիշտ հուշն այն ամենի հանդեպ ինչն արդեն վաղուց  անցել է: Ասում են՝ երեխան ի  սկզբանե մաքուր թուղթ  է: Եվ այդ  թղթի վրա անջնջելի հետք  են թողնում ծնողները, հետո թերևս ուսուցչիները: Որպես կյանքի նոր փուլի սկիզբ շատ կարևոր է,  թե ինչպիսին է առաջին ուսուցչիը:

Ես հիշում եմ իմ առաջին ուսուցչուհուն, հիշում եմ այն օրը, երբ առաջին անգամ մտա դպրոց ու նա իր բարի աչքերով նայեց ինձ, բռնեց  ձեռքս ու տարավ դասարան: Հիշում եմ նրա դասերը,  երբ հաճույք  էր լսել թե նա ինչպես  է  դասը բացատրում: Ամեն մի տառը, ամեն Continue Reading »

Leave a comment

Ի՞նչ լավ ու բարի գործեր եմ կատարել

  Բարություն  Բարությունը մի լեզու է, որով կաորղ են խոսել համրերը և, որը կարող են լսել խուլերը: Յուրաքանչյուրը, ով իրեն համարում է զգայուն և կարողանում է դժվար իրավիճակում օգնել ուրիշին, կարող է վստահ լինել, որ կապրի մինչև խոր ծերություն: Շատ կարևոր է կյանքում կատարել լավ և բարի գործեր: Երբ մարդ լավ գործ է կատարում, նա հանգստանում է և հոգեկան բավարարվածություն ստանում : Ես ինքս ել ամեն երեկո, քնելուց առաջ մտածում եմ իմ այդ օրվա կատարած լավ ու բարի գործերի մասին: Ես այդպիսի օրը համարում եմ հաջողված: Փորձում հնարավորությանս սահմաններում օգնել և՛ անծանոթներին և՛ մտերիմներիս: Երբեմն օգնում եմ մայրիկիս խոհանոցում կամ տունը մաքրելիս, երբեմն տատիկիս խաչբառ լուծելիս: Continue Reading »

1 Comment

Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը

Հայոց բանակԻմ կարծիքով յուրաքանչյուր ոք պիտի լինի հայրենասեր, և ամեն մարդ պետք է լինի պաշտպան հայրենի հողին: Հայրենասիրությունը մարդուն դարձնում է համարձակ և վճռական,երբ հայրենիքը վտանգված է, պետք է գիտակցել,որ անձնական պատասխանատվություն ենք կրում այն ամեն ինչում,ինչ կատարվում է երկրում:Մեր ժողովուրդը իր գոյության բազում դարերի ընթացքում ունեցել է այնպիսի զավակներ,որոնք պատրաստ են եղել զոհաբերել անգամ ամենաթանկը`կյանքը:Միթե սրա վկայությունը չէ,որ մեր պապերը նահատակվել են, որպեսզի ապրի իրենց երկիրը,պահպանվի իրենց պատիվն ու արժանապատվությունը :Եվ եթե փորձենք թվարկել այդպիսի հերոսներին ,ապա դա նույնը կլինի , թե հաշվենք պարզկա երկնքում ցոլացող աստղերը: Նրանց ոչ ոք չի հուշել,թե հարկավոր է պաշտպանել հայրենիքը: Մեր պապերը այդպես ոտքի են ելել,զենք են վերցրել,երբ վտանգ է սպառնացել իրենց երկրին:

Continue Reading »

11 Comments

Գարու՜ն…

Արևի առաջին ճառագաըթների ներքո Մասիսի սպիտակափառ գագաթը փայլում էր վարդագույն շողերով:Փչում էր մեղմ հովիկը ծաղիկները ժպտում էին:Հանդիսավոր բացվոմ էր գարնանային առավոտը Արարատյան դաշտւմ:Լեռները փրփրադեզ ծովերի պես չորս հորիզոնների ափերից ելած՝միտւմ էին իրար գալ և ողողել ողջ դաշտը:Մասիսի սպիտակափառ գագաթը քիչ-քիչ սկսւմ էր հալվել և արևի ճառագայթներից շիկնել:Արևի շողերը Մասիսի գագաթների ետևից կարծես ժպտում էին բոլորին և ազդարարւմ գարնան գալուստը:Սևամերիկ դաշտավայրը կենսաթռթիռ գարունքով զարթնած՝ դիմավորում էր նոր սկսվող գարնան առաջին օրը: Փետրվար ամիսը արդեն անցել էր, և փողոցներւմ հալվել էր ձյունը:Երբեմն անձրևում էր,և այդ ժամանակ երկնքով մեկ կամար էր կապում ծիածանը: Երկնքւմ լողում էր ճերմա՜կ-ճերմ՜ակ ամպերը,որոնք շարժվւմ էին դեպի հորիզոն ,իսկ տերևները օրորվում էին մեղմ վաղորդյան քամուց: Այս ամենը նշան էր այն բանի որ արդեն գարուն էր և անցյալում էր մնացել ձմռան ցուրտն ւ ահարկու սառնամանիքը:

 

Հեղինակ՝ Սեդուլիկ

Leave a comment

Թոմն ու Ջերրին տոնում են 73 ամյակը..

Փետրվարի 20-ին լրանում է «Թոմն ու Ջերրին»  մուլտֆիլմի 73 ամյակը:

Այս մուլտֆիլմը ստեղծվել է 1940 թ. ծաղրանկարիչներ Ուիլյամ Հաննի և Ջոզեֆ Բարբարայի կողմից: Մուլտֆիլմի 1-ին սերիան էկրաններին է հայտնվել 1940 թ. փետրվարի 20-ին: Սկզբւմ սիրելի մուլտֆիլմի հերոսների անունները լիովին այլ են եղել`  Թոմի անունը եղել է Ջասպեր, իսկ Ջերրին հայտնի էր որպես Մուկ կամ Ջինկս:

Մուլտֆիլմի սերիաները ստեղծվում էին հոլիվուդյան MGM ստուդիայի կողմից 1940 թվից մինչև Continue Reading »

2 Comments

Ինչու է անհրաժեշտ ուշադիր և շատ կարդալ

   Սովորաբար «Գիրք կարդալ սիրու՞մ ես» հարցին`  դպրոցականները պատասխանում են ոչ՛ պատճառաբանելով, որ դա ուղղակի պարտականություն է, այն էլ՝ շատ ձանձրալի:

Ի վերջո ինչու՞ է  անհրաժեշտ ուշադիր և շատ կարդալ:  Նախևառաջ գիրք կարդալը օգտակար է: Զարգացնում է մտածողությունը: Գիրք կարդալու շատ կարևոր առանձնահատկություններից մեկը հենց սա է: Կարդալիս մենք շատ ենք մտածում՝ փորձելով հասկանալ այս կամ այն իրավիճակը, հերոսի Continue Reading »

Leave a comment

Դպրոցական անեկդոտներ (Վերջին զանգ, մաս 1)

***

Գրականության դասին.
– Երեխաներ, ես ձեզ հանձնարարել էի արձակուրդների ժամանակ կարդալ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը»,- հիշեցնում է ուսուցչուհին։
Լռություն։ Տեղից ելնում է Վարդանիկը.
– Ընկեր Մարգո, «Վարդանանքը» պետք էր կարդա՞լ։
– Այո, այո։
– Վա՜յ… Բա ես արտագրել եմ։

***

Դպրոցում.
-Երեխաներ, հանեք մատիտ և թուղթ:Այսօր մենք կփորձենք նկարել ձի, իսկ Continue Reading »

7 Comments

Անձրև

Անձրև,անձրև…ինչքան հոգեհարազատ է այս բառը իմ ականջներին ու շուրթերին…. Ինչքան եմ անձրևի սառը կաթիլների տակ քայլել ու խորհել… Անձրևի ժամանակ մտքերն ինզ հանգիստ չեն տալիս,չեն թողնում մի վարկյան վայելեմ անձրևի սաոը ներկայությունը : Անընդհատ հիշում եմ մանկությունս, հիշում եմ `բոլոր այն խենթ պահերը, որ ապրել եմ, հիշում եմ նաև այն հիմար վեճերը, որի մեջ ընկնում էինք մեր իսկ հիմարության պատճառով, հիշում եմ` այն խենթությունները, որոնց պատճառով շատ եմ տուժվել…. Մի խոսքով հիշում եմ ամեն -ամեն ինչը, որ Continue Reading »

4 Comments

Մեռյալ քաղաք

…Առավոտ էր:Քաղաքը դեռ չէր արթնացել:Ընդհանրապես քաղաքը միշտ քնած էր`թե գիշեր,թե ցերեկ:Քնած էին բոլորը:Քնած էր ամեն ինչ:Քնած էին մարդկային հոգիները:Քնած էին շենքերը:Միայն արթուն էր մեկը:Նա պրն.Ճշմարտությունն էր:Նա միշտ արթուն էր:Մեկ միլիոն,թե մեկ ու կես միլիոն տարի էր ապրել:Այլևս չէր հիշում:Տեսել էր նա ամեն ինչ:Աշխարհի ստեղծումից մինչև կրակի հայտնագործումը,դրանից մինչև անիվի հայտագործումը,սրանից մինչև առաջին քաղաքակրթության ստեղծումը և աշխարհի զարգացումը:Տեսել էր նա պատերազմներ և դրանց մեջ արյան ծովեր,մարդկային չարության և ագահության ծովեր:Ավաղ գնալով դրանք շատանում էին և մարդիկ գնալով չարանում էին:Մեռած էին մարդկանց հոգիները:Նա կարոտում էր առաջվա մարդուն,որ երջանիկ էր ոչնչից:Այդ մարդը միշտ Էյֆորիայի մեջ էր:Բայց կամաց-կամաց նա մոռացավ Էյֆորիային և նա սիրեց Դեպրասիային:Նարդն ապրում էր Դեպրեսայիա իր չափազանց շատ ագահությունից,իր հոգու սովից:Եվ նրանք,ովքեր դեռ հիշում էին Էյֆորիային, հալածվում էին նրանց կողմից, ովքեր Դեպրեսիայի մեջ էին:Եվ նրանք հայտնվեցին Դեպրեսիայի մեջ ոչ թե հոգու սովից ու հոգու աղքատությունից,այլ իրական սովից և իրական աղքատությունից:Ունեին նրանք ամեն ինչ ,սակայն չունեին ոչինչ:Չունեին նրանք ոչինչ,բայց ունեին նրանք ամեն ինչ:Բայց նրանք դեռ հալածվում էին…Քայլում էր պրն.Ճշմարտությունը փողոցներով,դիպչում էր մարդկային հոգիներին,տեսնում նրանց հոգու սովը:Կարծես թե մի վարակ էր տարածվել քաղաքում և վարակել բոլորին, և չկար որևէ հակավարակ դրա դեմ:Մեռել էր քաղաքը արդեն:ՄԵՌՅԱԼ ԷՐ ՔԱՂԱՔԸ ԱՐԴԵՆ…
Հեղինակ՝ Սուսաննա Ղազոյան
3 Comments

Դպրոցական օգնականը 1 տարեկան է

Այոո՜՜, մենք  1 տարեկան ենք,  1 տարի շարունակ Դպրոցական օգնականը  օգնել  է ձեզ՝ աշակերտներիդ, կատարել տնային հանձնարարությունները և  ոչ միայն: Բլոգը   կշարունակի աշխատել նույն ոգով, փորձելով օգնել ձեզ ինչով կարող է  🙂

Continue Reading »

1 Comment

Ա՜խ, այդ յոթերորդ ժամը

Ամառային արձակուրդներից հետո մի տեսակ  դժվար էր կրկին համակերպվելը խիստ  դասաժամերին ու դպրոցական կարգ ու կանոնին: Կիսաքուն վիճակում դասի հաճախել և մի բան էլ մինչև յոթերորդ դասաժամը մնալ դպրոցում՝ մի փոքրիկ մահի է նման: Մենք՝ աշակերտներս մեր ակտիվությունը ցուցաբերում ենք մինչև հինգերորդ դասաժամը: Դրանից հետո սկսվում է մեր թոռոմած ու ընկճված վիճակը: Ծիծաղելի է նույնիսկ, թե ինչպես ենք հաշվում րոպեները, մինչև դասի ավարտը: Ապրում դասամիջոցներով և  կրկին պատրաստվում այդ դաժան քառասուն րոպեներին:

Մենք՝ ավարտական դասարանի աշակերտներս նման խառնաշփոթի մասնակցում ենք վերջին անգամ: Հաստատ տարիներ անց երանությամբ ենք հիշելու այս ջերմ ու բարի դասերն ու դասամիջոցները.. դաժան ու երկար թվացող յոթերորդ ժամը:

Հեղինակ՝ Սոնյա Եղիազարյան

1 Comment

Պեպոյի կերպարը

Մեծ է Գաբրիել Սունդուկյանի դերը մեր հայ դրամատուրգիայի և թատերական արվեստի պատմության մեջ: Նա հանդես է եկել 60-70-ական թվականներին: Սունդուկյանի լավագույն ստեղծագործություններն են «Պեպո», «Քանդած օջախ», «Էլի մեկ զոհ», «Խաթաբալա» և այլն: Այս ստեղծագործություններով նա հռչակ և ժողովրդականություն է ձեռք բերել: 70-ական թվականներին Սունդուկյանի ստեղծագործական աճման ամենանշանավոր արտահայտությունը «Պեպո» կատակերգությունն է: Այն գրված է քննադատական ռեալիզմով: Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն» ոչ միայն հեղինակի, այլ նաև անցյալի հայ դրամատուրգիայի գլուխգործոցներից մեկն է: Այն հանդիսանում է հումանիզմի, աշխատավորական խավերից եկող նրա քննադատական վերաբերմունքի ամենահոյակապ մարմնավորումը: «Պեպո» կատակերգության մեջ հանդես են գալիս երկու խավի ներկայացուցիչներ. մեկը առևտրա-վաշխառուական բուրժուազիայի ներկայացուցիչ Զիմզիմովն է, իսկ մյուսը՝ աշխատավոր ժողովրդի ներկայացուցիչ Պեպոն: Continue Reading »

1 Comment

Եղիշե Չարենց – «Ամբոխները խելագարված»

Եղիշե Չարենցը հանդես է եկել 20-րդ դարի սկզբներին: Նա դարձավ հայ սովետական գրականության սկզբանավորողն ու խոշորագույն դեմքը: Չարենցը հայ գրականությունը հարստացրեց հեղափոխության շնչով ու գաղափարներով, նոր թեմաներով ու ժանրերով: Նա հայ գրականության մեջ ամրապնդեց  սոցիալիստական ռեալիզմի գեղարվեստական մեթոդը և ժամանակակից պոեզիայի հետագա զարգացման նոր ուղիներ բացեց:

Չարենցը գրել է տարբեր թեմանրով ստեղծագործություններ, բայց գլխավոր  տեղը տվել է հայրենասիրական, հեղափոխական, լենինյան բանաստեղծություններին: Չարենցը լիիրավ կարող էր ասել, որ երգն ու պայքարը իր կյանքում միշտ գտնվել են ներդաշնակության մեջ, փոխադարձաբար նպաստել միմյանց: Արդարև գրչի ու զենքի դաշինքը  Չարենցին օգնել է ստեղծելու այնպիսի գլուխգործոցներ ինչպիսիք են  «Սոմա», «Ամբոխները խելագարված» Continue Reading »

5 Comments

Պանդխտությունը չարիք է

Ես այս չարիքի ցավը առաջին անգամ զգացի այն ժամանակ,երբ ինձ,քույրերիս և ծնողներիս բաժանեցին:Այդ բաժանման պատճառը ես այդպես էլ չհասկացա,չնայած որ տարիներ անց  այդ ցավը ես կրկին զգացի,բայց այս անգամ այդ ցավի,այդ չարիքի պատճառը 1915 թվականին կատարված ցեղասպանությունն էր,որի մասին ես կարդացել եմ “1915թ. հայոց ցեղասպանություն” հոդվածում:Հենց  այս ցեղասպանության պատճառով էլ  պանդխտությունը հարազատ է դարձել թե` հայերին, և  թե`  հայ  ազգին: ՊԱՆԴԽՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԻՔ Է, դա փաստ է:Այն մարդը` ով տարիներ շարունակ չի ապրել իր մայր հողում,այլ ապրել է օտարության գրկուն նրան անվանում են “ՊԱՆԴՈՒԽՏ”: Չնայած որ այդ փաստը ցավալի է բոլրիս համար,բայց դա է միակ ճշմարտությունը:Աշխարհում գոյություն ունեցող միակ փաստը,որը մենք այսպես ենք անվանում`”ՊԱՆԴԽՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԻՔ Է”:

Հեղինակ՝ Անի Ղամբարյան

Leave a comment

Գրականությունն իմ կյանքում

новый коллаж

Հայ գրականությունը հարուստ է մեծն մարդկանցով, ովքեր դարեր շարունակ նպաստել են հայ գրականության զարգացմանը, ովքեր սկզբնավորել, կազմավորել և բարձրացրել են հայ գրականությունը: Օրինակ՝ Հովհ. Թումանյանը, Րաֆֆին, Դերենիկ Դեմիրճյանը, Եղիշե Չարենցը և այլք, իրենց ստեղծագործություններով ամեն մեկը մի նորույթ է մտցրել և ամեն մեկը մեծ գեղարվեստական արժեք է ներկայացնում: Դարեր շարունակ նրանց ստեղծագործությունների հետ են մեծացել ու կրթվել տարբեր սերունդներ, այդ թվում նաև ես: Հայ գրականության հանճարների շնորհիվ ստացել ենք ճիշտ դաստիարակություն, ոգեշնչվել ենք նրանց հայրենասիրությամբ և միշտ պատրաստ պայքարի՝ պաշտպանելու համար մեր հայրենիքը, գիրը, լեզուն:

Leave a comment

Հայաստանի դպրոցներում հնչեց «Վերջին զանգը»

Դպրոցական օգնականը շնորհավորում է բոլոր շրջանավարտներին «Վերջին զանգի» կապակցությամբ:

Դպրոցի դուռը լքող սիրելի՛ շրջանավարտ, թող քո կյանքի ամեն արշալույս ժպտացող արեւի ջերմ ճառագայթներով առլեցուն լինի, իսկ քո արեւամուտը՝ ուրախության հոգեթով ակնթարթներով համակված: Կյանքի ամեն մի բարձրություն հաղթահարի՛ր արժանապատիվ պայքարով, եղիր նվիրվա՛ծ, հավատարի՛մ եւ թող կյանքում հաջողությունն ու բարեկեցությունը քո մշտական ուղեկիցը լինեն:Բարի երթ, սիրելի շրջանավարտ

Leave a comment

Տհաճ հիշողությունները հնարավոր է ջնջել

Հիշելու գործընթացը կապված է երկարատև հիշողությունից տեղեկության վերականգնման և դրա հետագա ետ “փաթեթավորման” հետ: Եթե կրկնակի “փաթեթավորմանը” խանգարել, կարելի է ազատվել տհաճ հիշողությունն ուղեկցող սևեռուն վախից:

Հիշելու և սովորելու նեյրոֆիզիոլոգիական մեխանիզմի գլխավոր իրողությունը հիշողության կոնսոլիդացում (ամրացում) կոչվող գործընթացն է, երբ կարճատև հիշողությունը վերածվում է երկարաժամկետի: Հայտնի է, որ դա ուղեկցվում է ուղեղի բջիջների մոլեկուլյար-գենետիկական ակտիվության փոփոխություններով, այլ կերպ ասած՝ հիշողության պահպանվածությունը կախված է որոշակի սպիտակուցների սինթեզից: Կոնսոլիդացումը կարևոր է ցանկացած տեսակի տեղեկության համար՝ դասագրքերի բանաձևերից մինչև հուզական Continue Reading »

11 Comments

Թող գարունները գան ու չգնան…

Որ գարունները գան ու չգնան,

Որ հավերժանան զմրուխտ դրախտով,

Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,

Որ մարդը ցնծա հավերժի բախտով:

Գարունն իր առեղծվածային գույներով պատել էր քաղաքը: Օդը մանկան արցունքի պես պարզ էր ու ջինջ: Հեքիաթային հմայք էր իջել քաղաքի վրա: Մերթընդմերթ անձրևն էր հյուրընկալում քաղաքին` հիշեցնելով տախծի գոյությունը: Բոլորը տխրում էին ու հիշում անցյալի դառն ու ցավոտ, դեռ չապաքինված վերքերը: Նրանք խորհում էին ու զղջում…զղջում ոչ թե արածի, այլ չարածի համար: Սակայն քիչ անց արևն իր ջերմ ճառագայթները սփռում էր կրկին, ժպիտ նկարում մարդկանց դեմքերին, իսկ գարունը… Գարունը վրձինը ձեռքին իր երփնագույն ներկերով երջանկություն էր նկարում: Զորեղ քամին փորձում էր խանգարել, նեղացնել դեռ նոր ծաղկած ծառ ու ծաղկունքին, սակայն և իզուր… Գարնան դեմ պայքարելն ապարդյուն էր, նա ավելի զորեղ էր ու քաջ: Քամուն միայն հաջողվում էր խախտել քաղաքի վրա իջած քաղցր, խաղաղ լռությունը, որ ծնվել էր նոտաների միաձուլմամբ և կարծես հռչակավոր երաժշտի գլուխգործոց լիներ: Գարնանային անուրջները պատել էին մարդկանց մտազբաղ հոգիները ու ստիպում էին կրկին երազել ու հավատալ…հավատալ հրաշքին: Մարդկանց հոգիները լցվել էին կապույտով, մաքուր, անմեղ երազանքներով: Բոլորի դեմքին ուրախություն էր: Թող գարունները գան ու չգնան…

Հեղինակ` Մերի

Leave a comment

Հայոց լեզու: 10-րդ դասարան

Վարժություն; Հարցազրույց կազմիր դասղեկիդ հետ

-Դուք փոքրու՞ց եք երազել դառնալ ուսուցչուհի

-Այո, դա իմ երազանքն է եղել

-Եվ հիմա, տարիներ անց, Ձեր երազանքը կատարվա՞ծ եք համարում

– Այո, քանի որ ես ունեմ սիրելի աշակերտներ, որոնց հետ սիրով աշխատում եմ

-Այժմ կրթության ոլորտում ի՞նչ անլուծելի խնդիրներ եք տեսնում:

-Չկան անլուծելի խնդիրներ, կան դժվար լուծվող խնդիրներ

-Ի՞նչ մեթոդներով եք ուսուցանում հայոց լեզու Ձեր աշակերտներին

-Մեթոդները շատ են, թեկուզ երբեմն խաղերի միջոցով:

-Որո՞նք են ձեր մյուս նպատակները:

-Իմ ամենակարևոր նպատակը դա աշակերտներիս ճիշտ և հիմնավոր կրթություն տալն է, դրանից բացի այս պահին ավելի կարևոր նպատակ չունեմ:

Leave a comment

Ճակատագիրը փոխող նկարներ

Ալֆրեդ Հիգենսը 47 տարեկան էր: Նա աշխարհի ամենահարուստ մարդկանց հիսնյակին էր պատկանում: Նա ուներ գեղեցիկ կին, քնքուշ երկվորյակ աղջիկներ: 1996 թ. ամռանը Ալֆրեդը պատվիրեց նկար, որտեղ նա և կինը կանգնած են իրենց սիրելի առագաստանավի տախտակամածին: Նկարը շատ կոլորիտային էր, բայց աշխատանքի ավարտից հետո Ալֆրեդի մոտ պատահեց ուղեղի արյունազեղում: Մեկ շաբաթ հետո նրա կնոջը հոսպիտալացրին սուր հոգեկան խանգարման նոպայով, և շուտով նա մահացավ: Ամուսիններ Հիգենսները մահացան նրանից, որ իրենց նկարել է Մարկ Քվինը: Ասում էին, որ (Քվին) նկարիչը հոգին ծախել է սատանային: Նրա բոլոր նկարներում պատկերված մարդիկ մահացան կեցվածք ընդունելուց քիչ հետո: Հիգենսները առաջինն էին: Նկարիչը ոչ մի հարցազրույց չէր տալիս: Պատմականորեն հայտնի են, երբ դիմանակարներում պատկերված մարդիկ մահացել են ժամանակից շուտ կամ էլ բռնի մահով: Continue Reading »

Leave a comment

«Խելացի» Դեղեր

Ամբողջ աշխարհում կա մի մեծ խնդիր` մարդիկ մոռանում են ճիշտ ժամանակին խմել դեղերը: Զարգացած երկրներում դեղերը ժամանակին խմել չեն մոռանում հիվանդների  միայն 50%-ը:

Եվ ահա արևմուտքում ստեղծել են մի նոր համակարգ` այսպես կոչված “Խելացի դեղեր”: Սրանք իրենք են հիշեցնում, որ խմելու ժամն է: Հարավաֆրիկյան Հանրապետությունում վերջերս ստեղծել են մի համակարգ SIMpill անվանումով` այն իր մեջ պարունկաում է դեղը, այսպես ասած փոքր բջջային հեռախոս, որը իր մեջ պարունակում է SIM քարտ ,մարտկոց, hաղորդիչ, Continue Reading »

Leave a comment

Մայիսի 7-ը Ռադիոյի օր

1895  թվականի մայիսի 7-ին Ռուս ֆիզիկոս ԱլեքսանդրՊապովը հայտնագործեց առաջին ռադիոընդունիչը: Եվ հենց Պապովը մայիսի 7-ին ապացուցեց Ռուս զինվորականներին, որ կարելի է փոխանցել ռադիոհաղորդագրություններ ռուսական նավատորմի և Կռոնշտադի միջև: Դրա համար էլ այդ օրը դարձավ Ռուսաստանում և այնուհետւ Սովետական միությունում “Ռադիոյի օր”. Հետագայում Օլիվեր Լոջը կատարեց փոփոխություններ, իսկ ռադիոհամակարգի առաջին մեծամասշտաբ պրոեկտը 1895 թվականին առաջարկեց Գուլելմո Մարկոնին և կյանքի կոչեց 1901 թվականին` Մարկոնին Ատլանտյան օվկիանոսի վրայով հաղորդագրություն ուղարկեց Կոռնուելից (Անգլիա) Նյուֆաունդլենդ (Կանադա): Continue Reading »

Leave a comment

Գեղեցիկ նկարներ անսովոր մակերեսի վրա

1365843436_4 Continue Reading »

18 Comments

Հայոց մեծ եղեռն (Ինչու՞ են հիշողությունները կարևոր)

19-րդ դարի 80-ական թվականներին Աբդուլ Համիդ երկրորդը սկսել էր հայերի ֆիզիկական բնաջնջման քաղաքականություն:

Որոշ ժամանակ անց, իշխանությունը վերցնելով իրենմց ձեռքը, երիտթուրքերը շարունակեցին այդ քաղաքականությունը: Այն ակնառու կերպով դրսևորվեց 1915-16թթ.: Եռիշխանապետությունը, ոչը դարձել էր հայ ժողովրդի դահիճը, ծրագրեց ու իրականացրեց հայերի զանգվածային ցեղասպանություն: Մեկուկես միլիոն հայ սպանվեց, մոտ ութ հարյուր հայ գաղթականներ ապաստան գտան ուրիշ երկրներում: Նրանք, ովքեր փրկվեցին, որբացան ոչ միայն հարազատ-բարեկամներից, այլև շեներից: Նույնիսկ պատսպարվելու անկյուն չկար: Արմատներ ու բողբոջներ ունեցող ճյուղաշատ ծառեր էին հայերը, հանկարշ դարձան քամու բերանն ընկած մեն-մենավոր տերև: Անպատկերացնելի սարսափելին հայրենաորբ լինելն էր, ծննդավայր ու երկիր կորցնելը:

Ազգայնամոլ արյունարբու քեմալականները հայերի արյան նոր բաղնիքներ էին սարքում՝ առանց ենթարկվելու որևէ պատժի ու հատուցման:

Տարիներն ու տասնամյակներն անցնում են, բայց Թուրքիայի կառավարող շրջանները և խավարամոլ ուժերը չեն փոխում իրենց վերբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ: Հայ ժողովրդի դեմ շարունակվող պայքարում թուրքական պետությունը գործում է մի քանի ճակատներով. Continue Reading »

1 Comment

Ամենահազվադեպ աչքի գույնը աշխարհում

Աշխարհում ամենահազվադեպ հանդիպող աչքի գույնը մանուշակագույնն է: Մանուշակագույն աչքի գույն ունեն այն մարդիկ, ովքեր ենթարկվել են գենետիկական մուտացիայի: Ծննդից հետո այս մարդիկ ունեն նորմալ աչքի գույն՝ կապույտ կամ մոխրագույն: Բայց հետո վեց ամսվա ընթացքում աչքի գույնը սկսում է փոխվել դեպի մանուշակագույնը: Այս գործընթացը տևում է մոտ վեց ամիս: Սեռական հասւոնացման շրջանում այդ գույնը դառնում է կամ մուգ մանուշակագույն, կամ կապույտ-մանուշակագույն և մնում է այդպիսին:

Տեսողության վրա այսպիսի գույնը չի ազդում: Բայց այսպիսի աչքերի գույն ունեցող մարդկանց մոտ կարող են առաջանալ սրտային հիվանդություններ: Բայց մանուշակագույն աչքերով մարդկանց միայն 7% -ն է հիվանդանում սրտային հիվանդություններով: Եվ այդ ցավալի տոկոսի մեջ է մտել նաև հայտնի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը, ով ուներ հազվագյուտ մանուշակագույն աչքեր:

Leave a comment

Հայոց լեզու, 10-րդ դասարան

Վարժություն; Գրե՛ք տասը հարց, որոնք կուղղեիք հարցազրույց վարելիս

ա) Ծանրամարտի աշխարհի չեմպիոնի հետ.

  1. Ո՞րն է ձեր հաջողության գրավականը:
  2. Ո՞ւմ եք պարտական ձեր հաջողությունների համար:
  3. Մի՞թե դուք ձեզ համարում եք արդեն կայացած մարզիկ:
  4. Մանուկ հասակում ի՞նչ եք երազել դառնալ:
  5. Առօրյայում ձեր մասնագիտությունը օգնե՞լ է ձեզ:
  6. Բնավորության ինչպիսի՞ նուրբ կողմեր ունեք դուք:
  7. Ի՞նչ երազանքներ ունեք աշխարհի չեմպիոն դառնալուց հետո:
  8. Եթե երկրորդ անգամ վերսկսեիք ձեր կյանքը, կընտրեի՞ք այս ուղին:
  9. Ձեր անցած կյանքի ուղին շա՞տ բարդություններով է հագեցած եղել:
  10. Որո՞նք են ձեր մյուս նպատակները:

 

Հեղինակ՝ Ամալիկ Խաչատրյան