Leave a comment

Ինչ արժե կայծակը

Մի քանի դար առաջ, երբ մարդիկ չէին հասկանում թե ինչից է կայծակ առաջանում` աստվածացնում էին այս երևույթը ու եթե մենք այս հարցը իրենց տայինք, ապա կդիտվեինք որպես սրբապիղծներ: Բայց հիմա, քանի որ մենք արդեն գիտենք ինչպես է կայծակ առաջանում ու գիտենք որ այն իր մեջ էլեկտրական էներգիա է կրում, ապա մեր առօրյա չափանիշներով կարելի է հաշվել թե կայծակի մեկ հարվածը ինչ գին ունի:

Ամպրոպային ամպի պոտենցիալը մոտավորապես 50 մլն. Վոլտ է: Այդ դեպքում առավելագույն հոսանքի ուժը կլինի 200 հազար Ամպեր: Հզորությունը Վատտերով ստանալու համար Վոլտերի թիվը կբազմապատկենք Ամպերների թվով: Սակայն պետք է հաշվի առնել, որ հարվածի ժամանակ պոտենցիալն իջնում է մինչև 0: Ուստի պարպման հզորությունը հաշվելիս պետք է վերցնել միջին պոտենցիալը, այլ կերպ ասած մեր բազմապատկման արդյունքը կբաժանենք 2-ի:

1

Ստացանք բավականին մեծ թիվ, բայց մեզ էներգիան վաճառում են կիլովատտ-ժամերով: Այսինքն գումարային տեսք ստանալու համար պետք է նաև հաշվի առնենք ժամանակը: Այսքան մեծ հզորությունը տրվում է վայրկյանի մոտավորապես հազարերորդական մասի չափ ժամանակի ընթացքում: Այդ ժամանակում ծախսվում է

2

Հայաստանում 1 կՎտ.ժ էլեկտրական հոսանքը վաճառվում է 25 դրամով այսինքն`

25 դրամ • 1400 = 35 000 դրամ

Ահա և վերջ… այսինքն կայծակի մեկ հարվածը արժի 35 000 դրամ: Ինչ էժան է չէ?

Հեղինակ՝ Լուսինե Բարսեղյան

Leave a comment