Khachatryan Anna

Մեջբերումներ Սարյանից

Ես չգիտեմ՝ երբ է ծնվել իմ մեջ նկարիչը։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ։ Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին։ Առանց […]

Ու՞մ եմ ուզում նմանվել

Մարդ  շատ հաճախ չգիտի, պարզապես չի կարողանում որոշել, թե իրոք ում կարող է նմանվել: Մտածում եմ ու զգում եմ, որ ես միայն ինձ եմ նման: Մտածում եմ չգիտեմ, թե որն է սահմանը վեհության և ինչին պետք է ձգտեմ: Յուրաքանչյուր մարդու հոգու խորքում նստած է մի թաքուն պահանջ, ստուգել իր լավն ու վատը, ստուգել ինքն իրեն, […]

«Կանաչ հեղափոխություն» էությունն ու աշխարհագությունը

Մասնագիտական գրականության մեջ գյուղատնտեսության վերակառուցման և ինդուստրացման գործընթացը կոչվում է «Կանաչ հեղափոխություն»: Այն ԱՄՆ-ում, կանադայում և Մեծ Բրիտանիայում հիմնականում ավարտվել է 2-րդ համաշխարհային պատերազմից առաջ: Զարգացած մյուս երկրներում «Կանաչ հեղափոխություն»-ը տեղի ունեցավ անցյալ դարի 50-60-ական թվականներին: Կարելի փաստել, որ հետինդուստրալ երկրները այսօր գտնվում են մյուս «Կենսատեխնոլոգիական հեղափոխության» փուլում, որը բնութագրվում էկենսատեխնոլոգիայի, ԷՀՄ-ի, բույսերի պաշտպանության բոլորովին […]

Առաջատար երկրներ

Ներկայացված  են տարածքով, բնակչությամբ առաջատար երկրները,  աշխարհի միապետությունները և դաշնային կառուցվածք ունեցող պետությունները: Ցանկության դեպքում կարող եք ներբեռնել  

Իմ առաջին ուսուցիչը

Կյանքում ամենաթանկ հիշողությունները մեր մանկության  հիշողություններն են, ավելի ճիշտ հուշն այն ամենի հանդեպ ինչն արդեն վաղուց  անցել է: Ասում են՝ երեխան ի  սկզբանե մաքուր թուղթ  է: Եվ այդ  թղթի վրա անջնջելի հետք  են թողնում ծնողները, հետո թերևս ուսուցչիները: Որպես կյանքի նոր փուլի սկիզբ շատ կարևոր է,  թե ինչպիսին է առաջին ուսուցչիը: Ես հիշում եմ իմ […]

Ի՞նչ լավ ու բարի գործեր եմ կատարել

    Բարությունը մի լեզու է, որով կաորղ են խոսել համրերը և, որը կարող են լսել խուլերը: Յուրաքանչյուրը, ով իրեն համարում է զգայուն և կարողանում է դժվար իրավիճակում օգնել ուրիշին, կարող է վստահ լինել, որ կապրի մինչև խոր ծերություն: Շատ կարևոր է կյանքում կատարել լավ և բարի գործեր: Երբ մարդ լավ գործ է կատարում, նա […]

Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը

Իմ կարծիքով յուրաքանչյուր ոք պիտի լինի հայրենասեր, և ամեն մարդ պետք է լինի պաշտպան հայրենի հողին: Հայրենասիրությունը մարդուն դարձնում է համարձակ և վճռական,երբ հայրենիքը վտանգված է, պետք է գիտակցել,որ անձնական պատասխանատվություն ենք կրում այն ամեն ինչում,ինչ կատարվում է երկրում:Մեր ժողովուրդը իր գոյության բազում դարերի ընթացքում ունեցել է այնպիսի զավակներ,որոնք պատրաստ են եղել զոհաբերել անգամ ամենաթանկը`կյանքը:Միթե […]

Գարու՜ն…

Արևի առաջին ճառագաըթների ներքո Մասիսի սպիտակափառ գագաթը փայլում էր վարդագույն շողերով:Փչում էր մեղմ հովիկը ծաղիկները ժպտում էին:Հանդիսավոր բացվոմ էր գարնանային առավոտը Արարատյան դաշտւմ:Լեռները փրփրադեզ ծովերի պես չորս հորիզոնների ափերից ելած՝միտւմ էին իրար գալ և ողողել ողջ դաշտը:Մասիսի սպիտակափառ գագաթը քիչ-քիչ սկսւմ էր հալվել և արևի ճառագայթներից շիկնել:Արևի շողերը Մասիսի գագաթների ետևից կարծես ժպտում էին բոլորին […]

Թոմն ու Ջերրին տոնում են 73 ամյակը..

Փետրվարի 20-ին լրանում է «Թոմն ու Ջերրին»  մուլտֆիլմի 73 ամյակը: Այս մուլտֆիլմը ստեղծվել է 1940 թ. ծաղրանկարիչներ Ուիլյամ Հաննի և Ջոզեֆ Բարբարայի կողմից: Մուլտֆիլմի 1-ին սերիան էկրաններին է հայտնվել 1940 թ. փետրվարի 20-ին: Սկզբւմ սիրելի մուլտֆիլմի հերոսների անունները լիովին այլ են եղել`  Թոմի անունը եղել է Ջասպեր, իսկ Ջերրին հայտնի էր որպես Մուկ կամ Ջինկս: Մուլտֆիլմի սերիաները ստեղծվում էին հոլիվուդյան […]

Ինչու է անհրաժեշտ ուշադիր և շատ կարդալ

   Սովորաբար «Գիրք կարդալ սիրու՞մ ես» հարցին`  դպրոցականները պատասխանում են ոչ՛ պատճառաբանելով, որ դա ուղղակի պարտականություն է, այն էլ՝ շատ ձանձրալի: Ի վերջո ինչու՞ է  անհրաժեշտ ուշադիր և շատ կարդալ:  Նախևառաջ գիրք կարդալը օգտակար է: Զարգացնում է մտածողությունը: Գիրք կարդալու շատ կարևոր առանձնահատկություններից մեկը հենց սա է: Կարդալիս մենք շատ ենք մտածում՝ փորձելով հասկանալ այս […]

Դպրոցական անեկդոտներ (Վերջին զանգ, մաս 1)

*** Գրականության դասին. – Երեխաներ, ես ձեզ հանձնարարել էի արձակուրդների ժամանակ կարդալ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը»,- հիշեցնում է ուսուցչուհին։ Լռություն։ Տեղից ելնում է Վարդանիկը. – Ընկեր Մարգո, «Վարդանանքը» պետք էր կարդա՞լ։ – Այո, այո։ – Վա՜յ… Բա ես արտագրել եմ։ *** Դպրոցում. -Երեխաներ, հանեք մատիտ և թուղթ:Այսօր մենք կփորձենք նկարել ձի, իսկ

Անձրև

Անձրև,անձրև…ինչքան հոգեհարազատ է այս բառը իմ ականջներին ու շուրթերին…. Ինչքան եմ անձրևի սառը կաթիլների տակ քայլել ու խորհել… Անձրևի ժամանակ մտքերն ինզ հանգիստ չեն տալիս,չեն թողնում մի վարկյան վայելեմ անձրևի սաոը ներկայությունը : Անընդհատ հիշում եմ մանկությունս, հիշում եմ `բոլոր այն խենթ պահերը, որ ապրել եմ, հիշում եմ նաև այն հիմար վեճերը, որի մեջ ընկնում […]

Մեռյալ քաղաք

…Առավոտ էր:Քաղաքը դեռ չէր արթնացել:Ընդհանրապես քաղաքը միշտ քնած էր`թե գիշեր,թե ցերեկ:Քնած էին բոլորը:Քնած էր ամեն ինչ:Քնած էին մարդկային հոգիները:Քնած էին շենքերը:Միայն արթուն էր մեկը:Նա պրն.Ճշմարտությունն էր:Նա միշտ արթուն էր:Մեկ միլիոն,թե մեկ ու կես միլիոն տարի էր ապրել:Այլևս չէր հիշում:Տեսել էր նա ամեն ինչ:Աշխարհի ստեղծումից մինչև կրակի հայտնագործումը,դրանից մինչև անիվի հայտագործումը,սրանից մինչև առաջին քաղաքակրթության ստեղծումը և […]

Դպրոցական օգնականը 1 տարեկան է

Այոո՜՜, մենք  1 տարեկան ենք,  1 տարի շարունակ Դպրոցական օգնականը  օգնել  է ձեզ՝ աշակերտներիդ, կատարել տնային հանձնարարությունները և  ոչ միայն: Բլոգը   կշարունակի աշխատել նույն ոգով, փորձելով օգնել ձեզ ինչով կարող է  🙂

Ա՜խ, այդ յոթերորդ ժամը

Ամառային արձակուրդներից հետո մի տեսակ  դժվար էր կրկին համակերպվելը խիստ  դասաժամերին ու դպրոցական կարգ ու կանոնին: Կիսաքուն վիճակում դասի հաճախել և մի բան էլ մինչև յոթերորդ դասաժամը մնալ դպրոցում՝ մի փոքրիկ մահի է նման: Մենք՝ աշակերտներս մեր ակտիվությունը ցուցաբերում ենք մինչև հինգերորդ դասաժամը: Դրանից հետո սկսվում է մեր թոռոմած ու ընկճված վիճակը: Ծիծաղելի է նույնիսկ, […]

Պեպոյի կերպարը

Մեծ է Գաբրիել Սունդուկյանի դերը մեր հայ դրամատուրգիայի և թատերական արվեստի պատմության մեջ: Նա հանդես է եկել 60-70-ական թվականներին: Սունդուկյանի լավագույն ստեղծագործություններն են «Պեպո», «Քանդած օջախ», «Էլի մեկ զոհ», «Խաթաբալա» և այլն: Այս ստեղծագործություններով նա հռչակ և ժողովրդականություն է ձեռք բերել: 70-ական թվականներին Սունդուկյանի ստեղծագործական աճման ամենանշանավոր արտահայտությունը «Պեպո» կատակերգությունն է: Այն գրված է քննադատական ռեալիզմով: Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն» ոչ միայն […]

Եղիշե Չարենց – «Ամբոխները խելագարված»

Եղիշե Չարենցը հանդես է եկել 20-րդ դարի սկզբներին: Նա դարձավ հայ սովետական գրականության սկզբանավորողն ու խոշորագույն դեմքը: Չարենցը հայ գրականությունը հարստացրեց հեղափոխության շնչով ու գաղափարներով, նոր թեմաներով ու ժանրերով: Նա հայ գրականության մեջ ամրապնդեց  սոցիալիստական ռեալիզմի գեղարվեստական մեթոդը և ժամանակակից պոեզիայի հետագա զարգացման նոր ուղիներ բացեց: Չարենցը գրել է տարբեր թեմանրով ստեղծագործություններ, բայց գլխավոր  տեղը […]

Պանդխտությունը չարիք է

Ես այս չարիքի ցավը առաջին անգամ զգացի այն ժամանակ,երբ ինձ,քույրերիս և ծնողներիս բաժանեցին:Այդ բաժանման պատճառը ես այդպես էլ չհասկացա,չնայած որ տարիներ անց  այդ ցավը ես կրկին զգացի,բայց այս անգամ այդ ցավի,այդ չարիքի պատճառը 1915 թվականին կատարված ցեղասպանությունն էր,որի մասին ես կարդացել եմ “1915թ. հայոց ցեղասպանություն” հոդվածում:Հենց  այս ցեղասպանության պատճառով էլ  պանդխտությունը հարազատ է դարձել թե` […]

Գրականությունն իմ կյանքում

Հայ գրականությունը հարուստ է մեծն մարդկանցով, ովքեր դարեր շարունակ նպաստել են հայ գրականության զարգացմանը, ովքեր սկզբնավորել, կազմավորել և բարձրացրել են հայ գրականությունը: Օրինակ՝ Հովհ. Թումանյանը, Րաֆֆին, Դերենիկ Դեմիրճյանը, Եղիշե Չարենցը և այլք, իրենց ստեղծագործություններով ամեն մեկը մի նորույթ է մտցրել և ամեն մեկը մեծ գեղարվեստական արժեք է ներկայացնում: Դարեր շարունակ նրանց ստեղծագործությունների հետ են մեծացել […]

Հայաստանի դպրոցներում հնչեց «Վերջին զանգը»

Դպրոցական օգնականը շնորհավորում է բոլոր շրջանավարտներին «Վերջին զանգի» կապակցությամբ: Դպրոցի դուռը լքող սիրելի՛ շրջանավարտ, թող քո կյանքի ամեն արշալույս ժպտացող արեւի ջերմ ճառագայթներով առլեցուն լինի, իսկ քո արեւամուտը՝ ուրախության հոգեթով ակնթարթներով համակված: Կյանքի ամեն մի բարձրություն հաղթահարի՛ր արժանապատիվ պայքարով, եղիր նվիրվա՛ծ, հավատարի՛մ եւ թող կյանքում հաջողությունն ու բարեկեցությունը քո մշտական ուղեկիցը լինեն:Բարի երթ, սիրելի շրջանավարտ

Տհաճ հիշողությունները հնարավոր է ջնջել

Հիշելու գործընթացը կապված է երկարատև հիշողությունից տեղեկության վերականգնման և դրա հետագա ետ “փաթեթավորման” հետ: Եթե կրկնակի “փաթեթավորմանը” խանգարել, կարելի է ազատվել տհաճ հիշողությունն ուղեկցող սևեռուն վախից: Հիշելու և սովորելու նեյրոֆիզիոլոգիական մեխանիզմի գլխավոր իրողությունը հիշողության կոնսոլիդացում (ամրացում) կոչվող գործընթացն է, երբ կարճատև հիշողությունը վերածվում է երկարաժամկետի: Հայտնի է, որ դա ուղեկցվում է ուղեղի բջիջների մոլեկուլյար-գենետիկական ակտիվության […]

Թող գարունները գան ու չգնան…

Որ գարունները գան ու չգնան, Որ հավերժանան զմրուխտ դրախտով, Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան, Որ մարդը ցնծա հավերժի բախտով: Գարունն իր առեղծվածային գույներով պատել էր քաղաքը: Օդը մանկան արցունքի պես պարզ էր ու ջինջ: Հեքիաթային հմայք էր իջել քաղաքի վրա: Մերթընդմերթ անձրևն էր հյուրընկալում քաղաքին` հիշեցնելով տախծի գոյությունը: Բոլորը տխրում էին ու հիշում անցյալի դառն […]

Հայոց լեզու: 10-րդ դասարան

Վարժություն; Հարցազրույց կազմիր դասղեկիդ հետ -Դուք փոքրու՞ց եք երազել դառնալ ուսուցչուհի -Այո, դա իմ երազանքն է եղել -Եվ հիմա, տարիներ անց, Ձեր երազանքը կատարվա՞ծ եք համարում – Այո, քանի որ ես ունեմ սիրելի աշակերտներ, որոնց հետ սիրով աշխատում եմ -Այժմ կրթության ոլորտում ի՞նչ անլուծելի խնդիրներ եք տեսնում: -Չկան անլուծելի խնդիրներ, կան դժվար լուծվող խնդիրներ -Ի՞նչ […]

Ճակատագիրը փոխող նկարներ

Ալֆրեդ Հիգենսը 47 տարեկան էր: Նա աշխարհի ամենահարուստ մարդկանց հիսնյակին էր պատկանում: Նա ուներ գեղեցիկ կին, քնքուշ երկվորյակ աղջիկներ: 1996 թ. ամռանը Ալֆրեդը պատվիրեց նկար, որտեղ նա և կինը կանգնած են իրենց սիրելի առագաստանավի տախտակամածին: Նկարը շատ կոլորիտային էր, բայց աշխատանքի ավարտից հետո Ալֆրեդի մոտ պատահեց ուղեղի արյունազեղում: Մեկ շաբաթ հետո նրա կնոջը հոսպիտալացրին սուր […]

«Խելացի» Դեղեր

Ամբողջ աշխարհում կա մի մեծ խնդիր` մարդիկ մոռանում են ճիշտ ժամանակին խմել դեղերը: Զարգացած երկրներում դեղերը ժամանակին խմել չեն մոռանում հիվանդների  միայն 50%-ը: Եվ ահա արևմուտքում ստեղծել են մի նոր համակարգ` այսպես կոչված “Խելացի դեղեր”: Սրանք իրենք են հիշեցնում, որ խմելու ժամն է: Հարավաֆրիկյան Հանրապետությունում վերջերս ստեղծել են մի համակարգ SIMpill անվանումով` այն իր մեջ պարունկաում […]

Մայիսի 7-ը Ռադիոյի օր

1895  թվականի մայիսի 7-ին Ռուս ֆիզիկոս ԱլեքսանդրՊապովը հայտնագործեց առաջին ռադիոընդունիչը: Եվ հենց Պապովը մայիսի 7-ին ապացուցեց Ռուս զինվորականներին, որ կարելի է փոխանցել ռադիոհաղորդագրություններ ռուսական նավատորմի և Կռոնշտադի միջև: Դրա համար էլ այդ օրը դարձավ Ռուսաստանում և այնուհետւ Սովետական միությունում “Ռադիոյի օր”. Հետագայում Օլիվեր Լոջը կատարեց փոփոխություններ, իսկ ռադիոհամակարգի առաջին մեծամասշտաբ պրոեկտը 1895 թվականին առաջարկեց Գուլելմո Մարկոնին […]

Գեղեցիկ նկարներ անսովոր մակերեսի վրա

Հայոց մեծ եղեռն (Ինչու՞ են հիշողությունները կարևոր)

19-րդ դարի 80-ական թվականներին Աբդուլ Համիդ երկրորդը սկսել էր հայերի ֆիզիկական բնաջնջման քաղաքականություն: Որոշ ժամանակ անց, իշխանությունը վերցնելով իրենմց ձեռքը, երիտթուրքերը շարունակեցին այդ քաղաքականությունը: Այն ակնառու կերպով դրսևորվեց 1915-16թթ.: Եռիշխանապետությունը, ոչը դարձել էր հայ ժողովրդի դահիճը, ծրագրեց ու իրականացրեց հայերի զանգվածային ցեղասպանություն: Մեկուկես միլիոն հայ սպանվեց, մոտ ութ հարյուր հայ գաղթականներ ապաստան գտան ուրիշ երկրներում: […]

Ամենահազվադեպ աչքի գույնը աշխարհում

Աշխարհում ամենահազվադեպ հանդիպող աչքի գույնը մանուշակագույնն է: Մանուշակագույն աչքի գույն ունեն այն մարդիկ, ովքեր ենթարկվել են գենետիկական մուտացիայի: Ծննդից հետո այս մարդիկ ունեն նորմալ աչքի գույն՝ կապույտ կամ մոխրագույն: Բայց հետո վեց ամսվա ընթացքում աչքի գույնը սկսում է փոխվել դեպի մանուշակագույնը: Այս գործընթացը տևում է մոտ վեց ամիս: Սեռական հասւոնացման շրջանում այդ գույնը դառնում է կամ մուգ […]

Հայոց լեզու, 10-րդ դասարան

Վարժություն; Գրե՛ք տասը հարց, որոնք կուղղեիք հարցազրույց վարելիս ա) Ծանրամարտի աշխարհի չեմպիոնի հետ. Ո՞րն է ձեր հաջողության գրավականը: Ո՞ւմ եք պարտական ձեր հաջողությունների համար: Մի՞թե դուք ձեզ համարում եք արդեն կայացած մարզիկ: Մանուկ հասակում ի՞նչ եք երազել դառնալ: Առօրյայում ձեր մասնագիտությունը օգնե՞լ է ձեզ: Բնավորության ինչպիսի՞ նուրբ կողմեր ունեք դուք: Ի՞նչ երազանքներ ունեք աշխարհի չեմպիոն […]